Պատկերացրե՛ք՝ վաղը Սամվել Կարապետյանը գնում է Հրազդան. Փաշինյանը գիտի, չէ՞՝ ինչ կկատարվի. Ղազարյան
Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը մնում է վարչական ռեսուրսի շեմին, անգամ նվազում է, իսկ Սամվել Կարապետյանի հեղինակությունը բարձրանում է սրընթաց: Նա բացառիկ մարդ է, ճգնաժամային կառավարիչ: Այս մասին «Դասեր» հաղորդաշարում ասաց «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անդամ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։
«Ապրիլի 11-ին տեղի ունեցավ հանրահավաք, որի գլխավոր առանցքը Սամվել Կարապետյանի ելույթն էր հանրահավաքի ժամանակ: Ահռելի մասնակցություն էր, մեծ քանակի երիտասարդներ կային ու դրական մեսիջներ, ֆանտաստիկ երթ տեղի ունեցավ հանրահավաքից հետո, ինչը Փաշինյանի մոտ լրացուցիչ հուզական վիճակ առաջացրեց: Դեռ նախընտրական քարոզչությունը չի սկսվել, ու արդեն՝ նման հանրահավաք: Սա չի կարող չանհանգստացնել նրան:

Եթե նկատել եք, մարզեր գնալիս այլևս ուղիղ եթերներ Փաշինյանը չի անում, ամեն անգամ 2 հատ մի րոպեանոց տեսանյութ է հրապարակում, համարում է՝ հերիք է: Անգամ դահլիճային հանդիպումներ չի ունենում, որովհետև չի կարող լցնել, միտինգներ չի անում: Ու հանկարծ տեսնում է, որ Սամվել Կարապետյանի թիմը նման հանրահավաք է անում…
Հլը թողեք Սամվել Կարապետյանը գնա մարզեր, հանդիպումներ ունենա իր քաղաքական ուժի ընտրողների հետ, տեսե՛ք՝ ինչ կլինի… Պատկերացրե՛ք՝ վաղը Սամվել Կարապետյանը գնում է Հրազդան… ի՞նչ կկատարվի Հրազդանի կենտրոնական հրապարակում»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



