Բաժիններ՝

Հետազոտողները հաշվարկել են Իսրայելի եկամուտը Պաղեստինի ճանաչման դեպքում

Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն ավարտվելու ու «երկու պետություն երկու ժողովրդի համար» ստեղծվելու շնորհիվ Իսրայելը 10 տարում կստանա ավելի քան 120 մլրդ դոլար եկամուտ:

Իր հերթին, Պաղեստինը նման ժամանակահատվածում կստանա 50 մլրդ դոլար, իսկ երկրի ՀՆԱ-ն՝ 1 բնակչի հաշվով կավելանա մոտավորապես 36 տոկոսով: Նման եզրակացության են եկել «Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի գինը» հետազոտության հեղինակները, որն անցկացրել են RAND Corporation-ի փորձագետները:

Մյուս կողմից՝ իրավիճակի սրումը Իսրայելին կարժենա 10 տարում մոտ 250 մլրդ դոլար, Պաղեստինին՝ ՀՆԱ-ի 46 տոկոսանոց նվազում:

Հետազոտողները եկել են եզրակացության, որ նման որոշման գլխավոր խոչընդոտն այդ հարցի վերաբերյալ պաղեստինցիների միասնական կարծիքի բացակայությունն է, ինչպես նաև երկու երկրների քաղաքական ու կրոնական տարաձայնությունները:

Գիտական աշխատանքի հեղինակ Չառլզ Ռայսի խոսքով՝«երկու պետություն երկու ժողովրդի համար» որոշումը առավել շահավետ է երկու կողմի համար էլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930