Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամանեին մեղադրում է ԱՄՆ-ին Իրաքում ու Սիրայում «ծայրահեղական սուննի խմբավորումների» նկատմամբ հանդուրժողականության մեջ, հայտնում է Իրանի պետական IRINN հեռուսատեսությունը:
«Ես կցանկանայի, որ Ռուսաստանը օգներ ստեղծել պայմաններ, խոսքը մասնավորապես Մինսկի պայմանավորվածության իրականացման մասին է՝ որոնելու ուղիներ նախկին G8 ձևաչափի համար»:
Մենք ցանկանում ենք ազնիվ գործարք: Ես գնացել եմ Դևիդ Քեմերոնի մոտ ու խնդրել եմ նրան հանդիպել հնարավորինս շատ եվրոպացի զրուցակիցների հետ: Ես հանդիպել եմ Ջոն Մեյջորի հետ Ճապոնիայում:
Ստամբուլի ոստիկանությունը հատատել է Թուրքիա ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովայի մուտքը Թուրքիա, որը ենթադրաբար, կարող էր անդամագրված լինել ԴԱԻՇ-ի կողմից, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Մենք նկատում ենք մեծ անկանխատեսելիություն, աճող սպառնալիք, սակայն ես չեմ դիտարկում անմիջական սպառնալիք արևելքից ՆԱՏՕ-ի երկրների համար»,- ասել է Ստոլտենբերգը:
Վրաստանի վիճակագրության ծառայության տեղեկությամբ՝ երկրում 2005թ. գնանկումը մայիսին, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, կազմել է 3,5% այն բանից հետո, երբ ապրիլին կազմել էր 2,5%, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ին երկրում կայանալիք ընտրություններից առաջ երեկ՝ հունիսի 3-ին, Բինգյոլում ելույթի ժամանակ իրեն ռասիստական բնույթի հայտարարություններ է թույլ տվել լրագրողների, հայ համայնքի ներկայացուցիչների ու սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ:
«Անկախության 23 տարում առաջին անգամ ցատկեցինք ռուսական «գազային ասեղի» վրայից: Մենք առաջին անգամ ապահովեցինք Եվրոպայից գազի մատակարարումներ ու զգալի նվազեցրինք ռուսներից կախվածությունը»:
Վրաստանի կառավարության ադմինիստրացիան ստեղծում է էլեկտրոնային բանաձևերի պորտալ, ինչը կբարձրացնի հասարակության մասնակցությունը երկրի ղեկավարմանն ու կուժեղացնի կառավարության հաշվետու լինելու գործիքները, գրում է Sputnik-ը:
Եգիպտոսի վերաքննիչ դատարանը բավարարել է երկրի գլխավոր դատախազության բողոքը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արդարացնող դատավճռի վերաբերյալ:
«Իրանի ժողովուրդը լի է վճռականությամբ դիմակայել անարդար պատժամիջոցներին, Արևմուտքի ճնշմանը, երկրի դեմ ելույթներին»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին երկրի հիմնադիր այաթոլլահ Խոմենեի մահվան տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը չի կարողացել Բրյուսելում պայմանավորվածություն գրանցել բարեփոխումների վերաբերյալ տարաձայնությունների հաղթահարման շուրջ, որը պետք է իրականացնի Աթենքը ԵՄ-ից ու ԱՄՀ-ից ֆինանսական օգնության դիմաց:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում երեկ՝ հունիսի 3-ին, տեղի է ունեցել քվեարկություն «Աբխազիայի, Վրաստանի և Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի փախստականների ու բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին» բանաձևի վերաբերյալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Տեխասի նախկին նահանգապետ Ռիկ Փերրին մտադիր է մասնակցել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցության կողմից, տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Մինչև 65 մարդ է զոհվել Չինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային «Արևելքի աստղ» նավի աղետի հետևանքով, հայտնում է Inerfax-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ադրբեջանի նախարարների կաբինետի որոշմամբ՝ այսուհետ ընդլայնվելու են երկրի ազգային անվտանգության նախարարության լիազորությունները:
Լատվիայի Սեյմը հունիսի 3-ին կայացած արտահերթ նիստում երկրի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսին (Raimonds Vеjonis) ընտրել է երկրի նոր նախագահ, հայտնում է Interfax-ը:
Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը կգլխավորի Հանդուրժողականութան ու հաշտեցման եվրոպական խորհուրդը ու կզբաղվի Եվրոպայում հակասեմիթականության խնդրով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լոնդոնը գլխավորել է աշխարհում զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելվող քաղաքների վարկանշային աղյուսակը, հայտնում է The Independent-ը՝ հղում կատարելով Mastercard վճարային համակարգի կողմից իրականացվող ամենամյա հետազոտությանը:
Հունիսի 3-ին՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը, Պրահայի արքեպիսկոպոսարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, իր աջակցությունն է հայտնել Եվրամիությունում այդ երկրի ինտեգրմանը՝ նշելով, որ ԵՄ-ն բարձրացրել է անդամակցության թեկնածուների նկատմամբ իր պահանջները:
Մի քանի ժամ անց այն բանից հետո, ինչ Զեպ Բլատերը հայտարարեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին, ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ԱՄՆ իշխանությունները անցկացնում են հետաքննություն Բլատերի նկատմամբ, որը ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային դաշնության կոռուպցիայի մեղադրանքով մեծ հետաքննության մաս է կազմում:
Զրուցակիցները քննարկել են «Չեխական ավիաուղիներ» ընկերության Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը: Չեխական կողմը նշել է, որ նոր է ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, և իրենք պատրաստ են քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները:
«Մայրեր հանուն կանանց» խմբի մայրերը սոցցանցերում տեղադրված բաց նամակում գրել են, որ այն երիտասարդները, որոնք ուղևորվել են պատերազմելու Սիրիա ու Իրաք, պետք է հիշեն իսլամի՝ ծնողներին հարգելու դրույթը:
Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի կողմերն ու ականատեսները հայտնում են Մարյինկա քաղաքում՝ Դոնեցկից հարավ-արևմուտք ընթացող մարտերի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան իշխանությունները նրանց կասկածում են ֆուտբոլային կազմակերպությանն առնչվող կոռուպցիայի ու գումարի շորթման մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կիևը«Մեծ յոթնյակի» նախօրեին մեղադրել է Ռուսաստանին Դոնբասի հարցով Մինսկի խաղաղ համաձայնագրերը խախտելու մեջ: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի կառավարության կայքում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Խուբեյ նահանգում՝ Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
ԵՄ-ում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի առաջ փակել են մուտքը Եվրախորհրդարան՝ ի պատասխան 89 եվրոպացի քաղաքական գործիչների «սև ցուցակում» ներառման, գրում է գերմանական Die Zeit-ը:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նորանշանակ ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին կպաշտպանեն ուկրաինացի հատուկ ջոկատայինները: