
Օջալանի զարմուհին դարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր

Ներկայում ազատազրկված քրդական Աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլլահ Օջալանի զարմուհին՝ Դիլեք Օջալանը, դարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Տեղեկությունների համաձայն՝ Դիլեք Օջալանը պատգամավոր է դարձել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների 40,9 տոկոսը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 25 տոկոս, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16,3 տոկոս ու Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ 13,1 տոկոս համախատասխանաբար: