Բաժիններ՝

Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Պուտինի ու Էրդողանի միջև հեռախոսազրույցը կայացել է Պուտինի նախաձեռնությամբ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև գոյություն ունեցող գործընկերային հարցեր, անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում խոշոր համատեղ նախագծերին:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել ինստենսիվ անձնական շփումները:

Կիրակի անցկացված խորհրդանական ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների 41 տոկոսը, ինչը թույլ կտա կուսակցությանը Թուրքիայի խորհրդարանում ունենալ 258 տեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930