ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել առևտուրն այն երկրների հետ, որոնց հետ առևտրային դեֆիցիտ ունի, եթե ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) չնվազեցնի հիմնական տոկոսադրույքը։
ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել Է դադարեցնել Մոսկվայի և Կիևի նկատմամբ հարվածների փոխանակումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հնարավոր այցի ընթացքում, հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում տեղադրել է Washington Post պարբերականում հրապարակված մի հոդված, որտեղ առաջարկվում է Կիևին հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի կալանիչ հրթիռների արտադրության արտոնագիր տրամադրել։
Ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների՝ Մոսկվայում ներկայացվող առաջարկները նորություն չեն։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Լեհաստանը զենիթային լրացուցիչ գունդ է ձևավորել երկրի հարավում։ Այս մասին X հարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ամբողջությամբ փոխհատուցեն իրենց սանձազերծած պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքի երկրներին պատճառված ամբողջ վնասը և իրենց ուժերը դուրս բերեն տարածաշրջանից։ Սա Վաշինգտոնի համար ամենախելամիտ որոշումն է, կարծում է Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում է ներառել թուրքական Golden Global բանկն ու դրա դուստր ձեռնարկությունները։ Համապատասխան ծանուցումը տեղադրվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կայքում։
ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:
Միացյալ Նահանգները միակ երկիրն են, որը դեմ է արտահայտվել Աֆրիկայի և աշխարհի այլ տարածաշրջանների իրական չափերն ավելի ճշգրիտ փոխանցող քարտեզագրական Equal Earth (Հավասար Երկրագունդ) պրոյեկցիայի աջակցությանն ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագծին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Լիբանանի հարավում գտնվող Ալի-էտ-Թահեր բարձունքների վրա Իսրայելի զինվորականների վերահսկողության հաստատումը չի հանգեցնի «Հեզբոլլահ» կազմակերպության դիմադրության դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է «Հեզբոլլահ»-ի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Իհաբ Համմադեն, որի մեկնաբանությունը ներկայացրել է Naharnet լրատվական կայքը։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտնել է, մինչև 2030-ը մասնավոր հատվածի կողմից տվյալների կենտրոններում և արհեստական բանականության ներդրումներում նախատեսվում է 10 մլրդ դոլարի ներդրում կատարել:
Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանի կողմից իրականացված պատասխան հարվածների ընթացքում թիրախավորվել են ոչ միայն ամերիկյան ռազմակայանները, այլև քաղաքացիական և բնակելի օբյեկտներ։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ու Ճապոնիայի թվային գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր թվայնացման ոլորտում համագործակցության մասին, հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը։
Ստամբուլաբնակ հայտնի ռոք երգիչ հայազգի Հայկո Ջեփքինը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ հրաժեշտ է տալիս բեմին։ 2028 թվականի մարտի 11-ին՝ իր 50-ամյակին, կավարտի իր համերգային նախագիծն ու հրաժեշտ կտա բեմին։
Վրաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում վառելիքը թանկացել է 2-ից 14 թեթրիով, Այս տեղեկությունը տարածել է BMG պարբերականը, ըստ որի` Վրաստանում վառելիքը թանկանում է աշխարհում նավթի գների աճի ֆոնին։ Gulf-ի ցանցում վառելիքը թանկացել է սեպտեմբերի 3-ին, և դիզելի գինն աճել է թեթրիով։ Connect-ի ցանցում վառելիքի արժեքը վերջին անգամ փոխվել է օգոստոսի 29-ին, և դիզելը թանկացել է 10 թեթրիով։
Մոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Այս մասին MAХ մեսենջերի իր ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները շաբաթ օրը Մոսկվա կբերեն ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկը։
Wildberries-ի և Ozon-ի պահեստների վրա իրականացված հարձակումների հետևանքով Ռուսաստանում գրքի ոլորտի կորուստները հասել են 6 միլիարդ ռուբլու, հայտնում է «Կոմերսանտը»: Հաղորդվում է, որ ոչնչացվել է առնվազն 15 միլիոն օրինակ գիրք։
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են օդանավերի ընդունման և մեկնելու ժամանակավոր սահմանափակումները։
ԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածները ամերիկացի բանագնացների այցի ընթացքում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:
Ղազախստանն արգելել է խնձորի ներմուծումը մինչև 2026 թվականի վերջը։ Համապատասխան որոշումը հրապարակել է հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է «Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը»՝ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին նա հայտնել է երեկոյան տեսաուղերձում։
2026 թվականի սեպտեմբերի 4-ին Մոսկվայում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների՝ արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով 2025–2027 թվականների խորհրդակցությունների անցկացման ծրագրի շրջանակում, տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների համակարգման վերաբերյալ» թեմայով։
Եվրամիության երկրները փաստացի «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Օրերս Բիշքեկում տեղի ունեցած ՇՀԿ գագաթնաժողովի կուլիսներում կայացան մի շարք աշխարհաքաղաքական նշանակության հանդիպումներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ։
Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն մասնակցել է «Առողջ երեխա, առողջ ապագա» խորագրով միջոցառմանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են Պուտին-Փաշինյան և Փաշինյան-Ալիև բիշքեկյան հանդիպումները, հատկապես՝ դրանցում Հայաստանին ներկայացված վերջնագրերը, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու և այդ հարցով հանրաքվե անցկացնելու պահանջը, և այլն։