Բաժիններ՝

Հռոմի պապը Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցին կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել ատոմին

Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի Լևոն XIV պապը կոչ է արել պատասխանատու կերպով օգտագործել միջուկային էներգիան, հայտնում է Vatican News-ը:

Նրա ուղերձը նվիրված էր Չեռնոբիլի միջուկային աղետի 40-րդ տարելիցին, որն, ըստ նրա, «դարձել է մարդկության խղճի խորհրդանիշը»: «Մենք Աստծո ողորմությանն ենք հանձնում զոհվածներին և բոլոր նրանց, ովքեր դեռ տառապում են դրա հետևանքներից», – ասել է նա:

Իր ուղերձում Հռոմի պապը զգուշացրել է գնալով ավելի հզորացող տեխնոլոգիաների օգտագործման վտանգի մասին: Նա հույս է հայտնել, որ միջուկային էներգետիկայի վերաբերյալ հնարավոր կլինի կայացնել կշռադատված և պատասխանատու որոշումներ: «Հուսով եմ, որ որոշումների կայացման բոլոր մակարդակներում միշտ կգերակայեն խորաթափանցությունն ու պատասխանատվությունը, որպեսզի ատոմային էներգիայի ցանկացած օգտագործում ծառայի կյանքին և խաղաղությանը», – ասել է Հռոմի պապը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930