
G7-ի գագաթաժողովի արդյունքներով կընդունվի համատեղ հայտարարություն. աղբյուր

G7-ի գագաթաժողովի աղբյուրները նշում են, որ G7-ի ժամանակ կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ պարտադիր կհիշատակվի Ռուսաստանը՝ Ուկրաինայի հետ կոնֆլիկտի համատեքստում, գրում է TASS-ը:
Գագաթաժողովի արդյունքով, որն ավարտվում է այսօր Գերմանիայի հարավում՝ Էլմաու դղյակում, կընդունվի համատեղ հայտարարություն: Այս մասին հայտնել է աղբյուրը:
«Կընդունվի համատեղ հայտարարություն, որի վրա դեռ աշխատում են»,- նշել է գագաթաժողովի շրջանում աղբյուրը՝ հրաժարվելով ներկայացնել փաստաթղթի մանրամասները: