Լուրջ փոփոխություն

«Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրության կարևոր արդյունքը Թուրքիայի քաղաքական համակարգի բոլոր ուժերի հավասարակշռության փոփոխությունն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը`գնահատելով նախօրեին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ի դեպ, ժամեր առաջ Թուրքիայի ԿԸՀ-ն հրապարակեց Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք բացահայտեցին իշխանություն-ընդդիմություն ձայների ավանդական հարաբերակցության լուրջ փոփոխություն, քանի որ Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունը» ստացել է ձայների 40,8%-ը, իսկ քրդական շարժումը կամ «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը», որին ըստ որոշ վերլուծաբանների, իշխանությունը թույլ չէր տա մուտք գործել խորհրդարան, հաղթահարեց ոչ միայն 10%-անոց շեմն, այլև ավելին` ստանալով ձայների 13,1%-ը:

Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մուտքը խորհրդարան էապես փոխեց ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում ոչ միայն քանակական այլև բովանդակային առումով, ինչը թերևս ավելի կարևոր է Հայաստանի և հայության համար, որովհետև Թուրքիայում հայտնվել է մի քաղաքական ուժ, որը տարիներ շարունակ, կառուցելով իր քաղաքական իմիջը, իր քաղաքական կրեդոն ձախակողմյան և ազատական գաղափարների շուրջ, կարողացել է մեծ կոնսոլիդացիոն ուժ ապահովել և որի շնորհիվ էլ շուրջ 6 միլիոն քվե է ստացել և դա իսկապես աննախադեպ էր:

«Երկար տարիներ քրդամետ կոսւակցություններին չէր հաջողվում ոչ միայն կոնսոլիդացվել, այլ նաև մեկ քաղաքական տանիքի ներքո ներկայանալ ընտրություններին: Դեմիրթաշը կարողացավ կոնսոլիդացիա ձևավորել և 13 % ներկայացվածություն ունենալ»,- ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Նա նաև նշեց է, որ թերևս վաղ է խոսել քաղաքական համակարգի փոփոխության մասին, քանի որ այդ համակարգը ցանկանում էր փոխել Էրդողանը, իսկ դրան այս ընտրություններով իրենց «ոչ»-ն ասացին թուրքերը:

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս