
Չինաստանը դատապարտում է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար պատժամիջոցների կիրառումը

Չինաստանը դեմ է հանդես գալիս պատժամիջոցներին ու սպառնալիքներին, որոնք կիրառվում են Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու համար: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը:
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մենք արդեն բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը պատժամիջոցների ու դրանց կիրառման սպառնալիքների նկատմամբ: Մենք վստահ ենք, որ Ուկրաինայում ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով»- ասել է դիվանագետը:
«Մենք հուսով ենք, որ բոլոր համապատասխան կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր ու իրական միջոցառումներ Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու համար ու կկարողանան առաջ շարժվել քաղաքական կարգավորման գործընթացում»,- ասել է չինացի պաշտոնյան: