
Էրդողանը դեռ օգնություն է աղերսելու. Ֆեթուլլահ Գյուլեն

«Նրանք, ովքեր այսօր զոհաբերում են իրենց ժողովրդին, վաղը զոհ են մատուցվելու ժողովրդին: Նրանք, ովքեր այսօր վատ արարքներ են գործում, վաղն անձամբ կբախվեն դրան: Թող ոչ ոք չկասկածի, որ Ալլահը նրանց տասն անգամ ավելի շատ տառապանքներ կպարգևի»:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին, մեկնաբանելով Թուրքիայի խորհրդանական ընտրությունների արդյունքները, հայտարարել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը:
Իր ուղերձում Գյուլենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ-Թայիփ Էրդողանին համեմատել է փարավոնի հետ, գրում է haqqin.az-ը:
«Նա, ով իրեն ուժեղ է համարել, օգնություն կխնդրի: Փարավոնը նույնպես իրեն շատ ուժեղ էր համարում, սակայն նա Մովսեսից ու նրա համախոհներից պարտություն կրեց: Նա շատ զղջաց իր արարքների համար, սակայն արդեն ուշ էր»,- ասել է Գյուլենը: