Բաժիններ՝

Իրանը Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին. Axios

Իրանը ԱՄՆ-ին նոր առաջարկ է ներկայացրել Հորմուզի նեղուցը վերաբացելու և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ հղում անելով ամերիկացի մեկ պաշտոնյայի և թեմային քաջատեղյակ երկու աղբյուրի։

Ըստ Axios-ի՝ իր առաջարկում իրանական կողմն կոչ է անում նաև միջուկային բանակցությունները հետաձգվել ավելի ուշ փուլի։

ԱՄՆ երեք պաշտոնյայի տվյալներով՝ ապրիլի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցով նիստ կանցկացնի իր ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմի հետ։ Աղբյուրներից մեկի տեղեկություններով՝ Թրամփի թիմը կքննարկի բանակցություններում առկա փակուղին և հնարավոր հաջորդ քայլերը։

Ապրիլի 26-ին Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է շարունակել Հորմուզի նեղուցի ռազմածովային շրջափակումը՝ նպատակ ունենալով ստիպել իրանական կողմին բանակցային սեղանի շուրջ համաձայնել իրենց առաջարկներին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում ճգնաժամը խորացավ նախորդ շաբաթվա վերջին, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի՝ Պակիստան կատարած այցն ավարտվեց առանց առաջընթացի։ Իրանական կողմը չցանկացավ Իսլամաբադում հանդիպել Թրամփի դեսպաններ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Արաղչին ապրիլի 27-ին բանակցությունների համար արդեն ժամանել է Ռուսաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930