Լիտվայի ԱԳՆ ղեկավարը դեմ է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորմանը
Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը կարծում է, որ արևմտյան երկրները չպետք է ձգտեն նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նման դիրքորոշում է ներկայացված հոդվածում, որը երեկ հրապարակվել է The Wall Street Journal-ի էլեկտրոնային վարկածում:
«Երբ Գերմանիայում տեղի էր ունենում «Մեծ յոթնյակի» ղեկավարների հանդիպումը, հնչում էին ավելի շատ կոչեր, որպեսզի դուրս գան Ռուսաստանի հետ դիվանագիտական փակուղուց, որն առաջացել է Ուկրաինայի հարաբերությունների պատճառով: Սակայն ցանկալին իրականության տեղ ընդունելը վատագույն հիմք է քաղաքականություն վարելու համար»,-նշվում է նյութում:
«Եվրոպայում ոմանք ասում են, որ Արմելի զեկույցը հարկավոր է այսօրվա իրավիճակի համար, սակայն հարկավոր է դրանից ճիշտ դաս քաղել: Արմելի գլխավոր կետը այն է, որ լարվածության հանումը վերջնական նպատակ չէ: Առաջնայինը, ինչպես նա էր ասում, արևմտյան դաշինքի ամրապնդումն է»,-նշում է Լիտվայի ԱԳՆ ղեկավարը:
«Նման տրամաբանությամբ հարկավոր է ղեկավարվել նաև այսօր: Այն, ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հնարավորություններին, հարկավոր է ուշադրություն հրավիրել սպառնալիքի սթափ անալիզին, այլ ոչ թե պատրանքին:
Եթե մենք մտադիր ենք դարձյալ համագործակցել Ռուսաստանի հետ, ապա դա հարկավոր է անել մեր ընդհանուր արժեքների ուպարտականությունների հիման վրա, այլ ոչ թե ցանկալին իրականի տեղ ընդունենք»,- պնդում է Լինկյավիչյուսը: