Կորեացի բժիշկները, ովքեր անծանոթ են եղել մերձավորարևելյան ռեսպիրատոր համախտանիշին (MERS), նպաստել են հիվանդության տարածմանը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների զեկույցում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով երեկ երեկոյան ժամանել էր Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ցանցահենների խումբը մատչում է ստացել ԱՄՆ հետախուզության ու բանակի աշխատակիցների անձնական տվյալներին, հայտնում են ամերիկյան իշխանությունները: Նախնական տեղեկություններով՝ հերթական հզոր կիբերհարձակման հետքերը տանում են Չինաստան:
«Մոսկվան կցանկանար որպես գործընկեր ունենալ Հայաստանին՝ ավելացնելով նաև Ադրբեջանին, ինչպես սովետական իշխանության տարիներին: Երբ Հայաստանի հետ բոլոր հարցերը լուծված են, համաձայնեցված, ապա պետք է սկսել համոզել, պայմանավորվել Ադրբեջանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:
Յունիսի 7-ին կայացան Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններ, որոնց նախնական արդիւնքներով տասնամեակներ ետք թրքական խորհրդարանի մէջ տեղ գտան երեք հայ պատգամաւորներ:
Եվրոպական խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել ՖԻՖԱ-ի աուդիտի կոմիտեի նախագահ Դոմենիկ Սկալայի նախաձեռնությանը:
Լեդի Գագան ու Օռնելա Մուտին կմասնակցեն Բաքվի Եվրոպական խաղերի բացմանը Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, հայտնում է Sputnik.az-ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանից արդեն ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով ժամանել է Ադրբեջան՝ ներկա գտնվելու առաջին Եվրոպական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Մոսկվայի հարավում 11-րդ հարկից մարդ է ընկել ու ողջ մնացել, հայտնու է նորությունների «Մոսկվա» գործակալությունը:
Ղազախստանն ու Հայաստանը 5 մլն դոլարի պայմանագրեր են կնքել բժշկական սարքեր, դեղամիջոցներ, լաքաներկային արտադրատեսակներ, պարարտանյութեր ու ջերմամեկուսիչ սարքերի մատակարարման վերաբերյալ:
Հունաստանի կառավարությունը «ճնշում» է անվանել Արժույթի միջազգային հիմադրամի ներկայացուցիչների հեռանալը բանակցային գործընթացից, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի կառավարության ներկայացուցչին:
Երկուշաբթի օրը կյանքի 66-րդ տարում մահացած աստղագուշակ Ջունա Դավիթաշվիլիի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 13-ին, Վագանկովսկի գերեզմանատանը, RIA Novosti-ին հայտնել է «Ջունա» սերիալի պրոդյուսեր Մարկ Լևին:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործի վերաբերյալ, տեղեկացնում է haqqin.az-ը:
«Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, սյունակագիր Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով Բաքվում այսօր մեկնարկած Եվրոպական խաղերից հետո ԼՂ հակամարտության գոտում սպասվելիք իրավիճակին:
Ադրբեջանում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի նախօրեին ավստրիացի մարզիկների հետ պատահած դժբախտ դեպքի առնչությամբ Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Աքսել Վեխան պետք է հանդիպի Ադրբեջանի անվտանգության մարմինների հետ:
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանությունը հերքել է ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունը, թե Բաքվում ռուս ու ուկրաինացի մարզիկների միջև կռիվ է տեղի ունեցել, գրում է Trend-ը:
Կավատության մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ (ԱՄՀ) Դոմինիկ Սթրոս Կանը ֆրանսիական Լիլ դատարանի որոշմամբ անմեղ է ճանաչվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը պնդում է, որ ռուսական զենքի հոսքը Դոնբաս Կիևի ու ինքնահռչակ հանրապետությունների միջև կնքված համաձայնագրերի ստորագրումից հետո չի դադարել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ դերասանուհի Չուլպան Խամատովային է հանձնել մրցանակ, որը շնորհվել է թատերական ու կինոարվեստների զարգացման գործում ունեցած ավանդի համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ պնդում են, թե սա նոր Թուրքիայի սկիզբն է և լիահույս են, որ նորընտիր խորհրդարանը կբարեփոխի երկիրը: Իսկ նույն այդ խորհրդարանից ի՞նչ սպասելիքներ պետք է ունենան Թուրքիայի տասնյակ հազարավոր հայ քաղաքացիները:
Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտնել է իր պաշտոնից հեռանալու մասին, հայտնում է Reuters-ը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Բաքվի օլիմպիական ավանի տարածքում ավտոբուսը վրաերթի ենթարկում ավստրիացի մարզիկներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է Trend գործակալությունը:
«Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվի առաջին Եվրոպական խաղերին այդ երկրի բնակիչների առաջին այցը չէ Ադրբեջան»,-հայտարարել է Ռագիմովը նախօրեին Բաքվում Եվրոպական խաղերին նվիրված մամլո ասուլիսին:
Նախօրեին ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գրաված ատ-Տալա ավիաբազայից վերջիններիս հեռանալու փաստը հաստատել է կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, հայտնում է RIA Novosti-ն:
Վիեննայում սկսվել են «Վեցյակի» ու Իրանի բանակցությունները միջուկային ծրագրի հարցով, հայտնում է RIA Novosti-ն:
Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հրաժարական է տվել, հայտնում է TASS-
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Երևանի ժամանակով ժ. 10.59-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,28%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 64,63 դոլար:
Կիևի մերձակայքում այրվող նավթաբազայի մոտ հայտնաբերվել է դիակ, այդ մասին հայտնում է «112 Ուկրաինան»: