Բաժիններ՝

HSBC-ն հայտարարել է 20 հազար աշխատակցի կրճատման մասին

Եվրոպական խոշորագույն HSBC բանկը հայտարարել է ամբողջ աշխարհում շուրջ 20 հազար աշխատակցի կրճատման մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կրճատումներն անցկացվում են բանկի բիզնեսի եկամտաբերության բարձրացման նպատակով: Այդկերպ, բանկի անձնակազմը կկրճատվի 7 տոկոսով: Ներկայում HSBC-ի աշխատակիցների թիվը կազմում է 266 հազար մարդ:

Մոտ 8 հազար աշխատակից կկրճատվի բանկի բրիտանական մասնաճյուղերում: Բացի այդ՝HSBC-ն մտադիր է վաճառել Թուրքիայում ու Բրազիլիայում տեղակայված իր ստորաբաժանումները, որոնք վնասով են աշխատում:

HSBC-ն դիտարկում է նաև իր կենտրոնական գրասենյակը Լոնդոնից տեղափոխելու հարցը: Բանկի տեղափոխման մասին որոշումը պետք է կայացվի մինչև տարեվերջ: ԶԼՄ-Ները հայտնում են, որ բանկը մտադիր է տեղափոխվել Հոնգկոնգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս