Բաժիններ՝

Մերկելը սպառնացել է Պուտինին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G7 գագաթաժողովի արդյունքում հայտարարել է,թե «Մեծ յոթնյակի» ղեկավարները քննարկել են Ռուսաստանին Ղրիմի միացման հարցը ու խոստացել են ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը:

Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի թեժացման դեպքում:

«Մենք պատրաստ ենք գնալ դրան, եթե անհրաժեշտ լինի: Ճիշտն ասած, մենք չենք ցանկանում ուժեղացնել պատժամիջոցները»,-ասել է Մերկելը:

Ընդ որում՝ նա նշել է, որ Ուկրաինայում կոնֆլիկտը հնարավոր է լուծել միայն քաղաքական ճանապարհով, խաղաղ կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն Մինսկի պայմանավորվածությունները: Դրա հետ, ըստ Մերկելի, համաձայն են G7-ի բոլոր ղեկավարները:

«Մեծ յոթնյակը» կարիք ունի Ռուսաստանի հետ համագործակցության միջազգային կոնֆլիկտները լուծելու համար»,- հավելել է կանցլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930