Բաժիններ՝

Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

61 կգ քաշային կարգում Արեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շամելային։

Նա երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ 11:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա գոտեմարտեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Զավուր Ուգուևի (Ռուսաստան) հետ, որը հաղթեց տուշեով՝ 4:3:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930