Ալիևը պետք է փոխհատուցում տա, իսկ արցախցիները հետ են գնալու և իրացնեն իրենց ինքնորոշման իրավունքը. Տիգրան Թորոսյան

«Մի՞թե Ադրբեջանի փախստականների խնդիրը նոր է, ու Ադրբեջանը չգիտեր, որ կան ադրբեջանցի փախստականներ: Ադրբեջանից փախստական դարձած հայերի թիվը մոտ 400 000 է՝ Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, Շահումյանից, Գետաշենից… սրանք ՄԱԿ-ի թվերն են, և որոնց մասին այսօր չի խոսվում: Եթե գրագետ իշխանություն լինես, միջազգային ատյաններից կպահանջես, որ խնդիրը լիարժեք ու անաչառ դիտարկվի: Այդ ժամանակ կպարզվի, որ Ադրբեջանը պարտավոր է փոխհատուցում տալ հայ փախստականներին, ու սրա մեջ չպետք է ներառել Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք պետք է վերադառնան Արցախ ու մինչև վերջ իրացնեն իրենց ինքնորոշման իրավունքը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախկինում խոսում էր մեկ միլիոն փախստականի մասին, բայց միջազգային ատյաններում շատ արագ պարզվեց, որ դրանց թիվը 8600 է: Ադրբեջանը պարզապես խայտառակ եղավ… Ցանկացած հարցում մենք ունենք հիմնավոր փաստարկներ՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանի բարձրացրած ցանկացած հարցի վերաբերյալ մենք ունենք հակափաստարկներ:

«Պետք չէ, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն ո՞վ է, որ ճանաչի կամ չճանաչի, ընդամենը պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրությունը, որտեղ ասվում է՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են ճանաչել ու հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Կարդացեք նաև

Վերջինս նկատեց՝ միջազգային իրավունքն էլի գալու է իր տեղը, որովհետև մարդկությունը չի կարող դեն նետել կանոնակարգող նորմերը՝ այսքան պետությունների հարաբերություններն ու հակամարտությունները նկատի ունենալով:

«Հատուկ ուզում եմ ասել՝ Արցախի ժողովուրդը վերադառնալու է Արցախ ու հասնելու է իր ինքնորոշման ճանաչմանը՝ միայն մի պայմանով՝ համապատասխան մասնագիտական աշխատանքի դեպքում»,- եզրափակեց Տիգրան Թորոսյանը:

Մանրամասները՝տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930