ՌԴ ԱԳՆ-ի և Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սկսել են իրենց հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է TASS-ը։
Իրանի Մազանդերան հյուսիսային նահանգում բժշկական ծառայություն իրականացնող մեկ ուղղաթիռ Է կործանվել, զոհվել Է մեկ մարդ, տեղեկացնում է իրանական հեռուստատեսությունը։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Չինաստանի և Ադրբեջանի հետ համատեղ ստեղծել է Equity Participation Fund ներդրումային հիմնադրամ, հիմնադրամում ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 350 մլն եվրո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ուկրաինային աջակցող խոսքերը Ղրիմի պատկանելության հարցում, կարող են բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունը։ Այս մասին հայտարարել են ՌԴ Դաշնային խորհրդից, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Արաբական ԶԼՄ-ները հայտնել են սիրիական ռազմական ինքնաթիռի խոցման մասին Դամասկոսից արևելք՝ Էլ-Կալամուն շրջանում։
ADEX-2016 (Azerbaijan defense exhibition) ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 27-30-ը Բաքվում։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ և եղբայրական հայ ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Ամերիկացի հայտնի դերասան Ջոշ Դյուամելը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը իր նախնական կարծիքում քննդատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք համընդհանուր քննարկման են դրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեում։
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի առողջական վիճակը նորմալ է, սակայն նա դեռևս գտնվում է Թուրքիայում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական արշավում իդեալական կերպով ձեռնտու կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Times-ը։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն Եվրամիությանը գրողի ծոցն է ուղարկել՝ ի պատասխան թմրավաճառների դեմ պայքարի միջոցների մեթոդների քննադատության, հայտնում է Aljazeera-ն։
Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեսպանության տարածք է փորձել ներխուժել դանակով զինված մի տղամարդ, սակայն չեզոքացվել է անվտանգության աշխատակցի կողմից։
Նվազագույնը 12 ոստիկան է վիրավորվել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում ոստիկանության կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո, հայտնում է BBC-ն։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի ընտանիքում մեծ ողբերգություն է:
Սիրիական ռազմաօդային ուժերը չէին կարող գրոհել Հալեպում մարդասիրական ավտոշարասյունը, քանի որ գիշերը հնարավորություն չունեն իրականացնել թռիչքներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում սակրավորները ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել, հայտնում է «Sputnik Ղրղըզստանը»՝ հղում կատարելով Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությանը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անընդունելի է համարում Սիրիայում իրավիճակն ու կոչ անում համաշխարհային հանրությանը միավորվել՝ այդ խնդրի լուծման նպատակով։
Թուրքիան հարգում է և աջակցում Սիրիայի տարածքային ամբողջականությանը ու չի ձգտում գրավել ուրիշի տարածքը։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
ԱՄՆ ադմինիստրացիան դեռ վաղ է համարում Ռուսաստանի հետ Սիրիայում համագործակցության մասին համաձայնագրի կնքումը, քանի դեռ երկրում հաստատված չէ կայուն հրադադար։
ԵԽԽՎ-ն հրապարակել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություններին նվիրված հանրաքվեի անցկացմանը հետևելու նպատակով երկիր ուղարկվելիք գնահատող առաքելության կազմը, ասված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես է եկել վերջին ուղերձով՝ որպես ԱՄՆ նախագահ, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կործանվել է U-2 հետախույզ ինքնաթիռ։ Օդաչուները հասցրել են կատապուլտ կատարել, զոհեր չկան, հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
Ռուսական երկու «Սու-24» կործանիչները նկատվել են Կարմիր խաչի մարդասիրական ավտոշարասյան երկնքում ավիահարվածի պահին, հայտնում են Սպիտակ տնից։
Մինսկն «օպտիմացնելու է» իր մասնակցությունը Ռուսաստանի հետ կապված ինտեգրացիոն նախագծերում՝ ազգային շահերը պաշտպանելու նպատակով, սպառնացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ամերիկացի ճանաչված երգիչ Ֆարել Ուիլյամսը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին։
Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են օրենք, որը 2020 թվականից արգելում է պլաստիկե միանգամյա ամանեղենի վաճառքը: Մինչ այդ ժամանակը արտադրողները պետք է օգտահանեն բոլոր գոյություն ունեցող պլաստիկե արտադրանքը, իսկ հետագայում կկարողանան նման արտադրանք թողարկել սոսկ կենսատարրալուծվող նյութերից:
Ես շատ տխուր եմ, բայց այսպես ավելի լավ կլինի մեր երեխաների համար:
Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Գատչինա քաղաքի հասարակայնությունը հարգանքի տուրք մատուցեց Լենինգրադի պաշտպանության համար մղված մարտերում սխրանքներ գործած, զինվորական հետախուզական ջոկատի հրամանատար Անդրանիկ Գրիգորյանի հիշատակին: