Բաժիններ՝

ԵԽԽՎ-ն հրապարակել է Ադրբեջանում հանրաքվեի անցկացմանը հետևող դիտորդական առաքելության կազմը

ԵԽԽՎ-ն հրապարակել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություններին նվիրված հանրաքվեի անցկացմանը հետևելու նպատակով երկիր ուղարկվելիք գնահատող առաքելության կազմը, ասված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։

Ադրբեջանում Սահմանադրության փոփոխությունները, որոնք պլանավորվում է հանրաքվեի դնել սեպտեմբերի 26-ին, առաջարկում է փոփոխություններ կատարել, մասնավորապես ստեղծել առաջին փոխնախագահի պաշտոն և նախագահի լիազորությունները 5 տարուց դարձնել 7։

«Առաքելությունը Ադրբեջան կժամանի իշխանությունների հրավերով։ Պատվիրակությունը կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև Միլի մեջլիսի խոսնակի, ԿԸՀ-ի ղեկավարի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Հանրաքվեի անցկացման օրը առաքելության անդամները ներկա կգտնվեն ընտրատեղամասերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պատվիրակության կազմում են Ալեքսանդր Նիկոլոսկին (Մակեդոնիա), Անդրեա Ռիգոնին (Իտալիա),Յանակի Ստոյլովը (Բուլղարիա), Անտոնիո Գուտիերեսը (Իսպանիա), Դոմինիկ Տարչինսկին (Լեհաստան) և Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը (Ավստրիա)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս