Բաժիններ՝

Կալիֆոռնիայում U-2 հետախույզ ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կործանվել է U-2 հետախույզ ինքնաթիռ։ Օդաչուները հասցրել են կատապուլտ կատարել, զոհեր չկան, հայտնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել Սատտեր քաղաքից ոչ հեռու՝ Սակրամենտո նահանգի մայրաքաղաքից հյուսիս։

Ինքնաթիռը կործանվել է անապատում, երկու օդաչուներն էլ կատապուլտից հետո անվնաս վայրէջք են կատարել։

Lockheed U-2 ինքնաթիռները ԱՄՆ-ի զինված ուժերում են 1955 թվականից։ Այսօր ԱՄՆ-ն շահագործում է նման 33 ինքնաթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս