Բաժիններ՝

ՌԴ-ի հետ Սիրիայի հարցով ռազմական համագործակցության համաձայնագիր կնքելը վաղ է. Սպիտակ տուն

ԱՄՆ ադմինիստրացիան դեռ վաղ է համարում Ռուսաստանի հետ Սիրիայում համագործակցության մասին համաձայնագրի կնքումը, քանի դեռ երկրում հաստատված չէ կայուն հրադադար։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով խորհրդականի օգնական Բեն Ռոդսը։

«Ռազմական համագործակցությունը, որի մասին ավելի վաղ պայմանավորվել էին ԱՄՆ-ն և Ռուսաստանը, պետք է սպասի հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը»,- հայտարարել է Ռոդսը ճեպազրույցում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Սիրիայում հրադադարի հաստատմանը և բռնության նվազմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930