Աուդիոձայնագրության մեջ տղամարդը, որի ձայնը նման է Սաակաշվիլիին, այլ մարդկանց հետ քննարկում է երկրում խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի հնարավոր զանգվածային ակցիաները։ Ձայնագրության ծագման աղբյուրը հայտնի չէ։
Ռուսաստանի պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի պաշտոնական բողոքը և փոխել է Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 26-29-ն անցկացվող արևելյան դրամագիտության միջազգային համաժողովի ծրագրում ներառված «Արևելյան Հայաստանի դրամական գործը» (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827)» խորագրով զեկույցի անվանումը, հայտնում է RUSARMINFO-ն։
Հանդիպման հեռարձակումն ուղիղ եթերում մեկ ժամ 45 րոպե վարել են 13 հեռուստաընկերություններ: Nielsen-ի հաշվարկներով՝ սեպտեմբերի 26-ին շուրջ 2,7 միլիոն մարդ բանավեճերը մեկնաբանել է Twitter միկրոբլոգների ցանցում:
Նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը մեկնաբանել է Սիրիայում իրավիճակը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Կյանքի 94-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին:
YouTube ալիքի՝ ավիացիային նվիրված World Aviation HD-ում զետեղվել է Մանչեստրի օդանավակայանում ինքնաթիռների ամենաԷքստրեմալ վայրէջքների տեսագրությունը:
Ջոկ Սթերջեսի լուսանկարների ցուցահանդեսը բացվել է դեռ սեպտեմբերի 8-ին, բայց այդ ժամանակ հասարակական ուշադրության օբյեկտ չէր դարձել:
Հայաստանի մասին «Der Standart»-ի հոդվածին հաջորդած մեկնաբանություններում գերմանալեզու ընթերցողները քննարկել են մեր երկրին առնչվող ամենատարբեր դրվագներ՝ նկատելով, որ հանգիստն այս երկրում շատ ապահով է, հիշել են համեղ ուտեստներն ու ափսոսանք հայտնել, որ հոդվածում չի խոսվում Տաթևի վանքի, ամենաերկար ճոպանուղու, Մատենադարանի ու Էջմիածնի մասին: Ընթերցողներից մեկն էլ գուշակել է հոդվածագրի տված հարցի պատասխանն ու շեշտել, որ սպասում է խոստացված հոնի օղուն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է այն հետազոտության արդյունքները, որի համաձայն մոլորակի տասը բնակիչներից ինն ապրում է խիստ աղտոտված օդով շրջաններում: ԱՀԿ-ն նախազգուշացնում Է այդ բնագավառում տիրող «արտակարգ դրության» մասին:
Իսպանիայի Խուան Կառլոս Ա թագավորը, որը գահին Է եղել 1975-ից մինչեւ 2014 թվականը, «Անբիծ ձեռքեր» հասարակական կազմակերպությանը 2 միլիոն եվրո Է առաջարկել իր դստեր՝ արքայադուստր Քրիստինայի դեմ ֆինանսական մեքենայությունների գործով հայցի հետկանչման դիմաց: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Միգել Բեռնադը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է երկրում գտնվող թուրքական պատվիրակությանը, որը գլխավորում են Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն ու զբոսաշրջության և մշակույթի նախարար Նաբի Ավջին:
Արևմտյան լրագրողները զարմանալի օրինաչափություն են նկատել Դոնբասում և Սիրիայում Ռուսաստանի Դաշնության գործողություններում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգրատրել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերին:
Ադրբեջանական ընդդիմադիր Мeydan.tv-ն մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի ղեկավարը ջանասիրաբար լցոնում քվեատուփը։
Թուրքիայում բնակվող քրիստոնյաներն ու հայերը գնալով ավելի են սարսափում իսլամական ծայրահեղականությունից հաճախակի դարձած ահաբեկչական հարձակումներից և Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո կառավարության սահմանած արտակարգ դրության պայմաններում, հայտնում է էկումենիկ նորությունների ecunews.com կայքը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ակտիվ աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով Aysor.am-ին։
Վենետիկի հազարավոր բնակիչներ նավակներով բողոքի կոչերով դիմավորել են հերթական զբոսաշրջային նավը, որը նավարկել է ծովալճակում՝ քաղաքի կենտրոնի անմիջական հարևանությամբ, հայտնում է EuroNews-ը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ձախողվեց երկրի գլխավոր ռեալիթի-շոուում, գրել է Ջոնաթան Քեյփհարթը The Washington Post-ում։
Թուրքիայի իշխանությունները երկրի Ազգային հետախուզական ծառայությունից հեռացրել են 87 աշխատակցի, որոնք կասկածվել են իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու համար:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը Բաքվում այսօր բացված ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը պլանավորում է ձեռք բերել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիա, հայտնում է Minval.az-ը։
«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիաձեռնարկությունը Ադրբեջանի տարածքում կստեղծեն «Մի-8/17» տիպի քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգման համատեղ ընկերություն, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման ընթացքին հետևելու նպատակով Ադրբեջան ժամանած ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հանրաքվեն, որը ենթադրում է նախագահի լիազորությունների ընդլայնում, անցկացվել է համաձայն միջազգային չափանիշների, քվեարկության գործընթացը եղել է թափանցիկ, լավ կազմակերպված, ոչ մի խախտում չի նկատվել ձայների հաշվարկի ժամանակ։
Եվրամիությունը պլանավորում է Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին վճարել ամսական 30 եվրո, գրում է գերմանական Die Welt թերթը։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուները դարձյալ կռվել են ուղիղ եթերում, հայտնում է «Sputnik Գրուզիա» պորտալը։
Թուրքիան չի համաձայնացրել իր գործողությունները Ռուսաստանի և Իրանի հետ իր զորքերը Սիրիա մտցնելիս, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսայնա Շաաբան։
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ավելի վստահ տեսք է ունեցել հանրապետական Դոնակդ Թրամփից երեկ կայացած առաջին հեռուստաբանավեճի ընթացքում, հայտնել են դիտորդները։
Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իսպանիայի նախկին արտգործնախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (1995-1999թթ.), ներկայումս ESADE-ի (Center for Global Economy and Geopolitics, Գլոբալ տնտեսության և աշխարհաքաղաքականության կենտրոն) ղեկավար Խավիեր Սոլանան հոդված է հրապարակել ամերիկյան Project Syndicate կայքում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Դրեզդենում երկու պայթյուն է որոտացել երեկ ուշ երեկոյան՝ մզկիթի և Միջազգային կոնգրես-կենտրոնի մոտ, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Թուրքիայի կառավարության պահանջով «Թվիթեր» սոցիալական ցանցի ղեկավարությունը երկրի տարածքում արգելափակել է ադրբեջանցի լրագրող և վերլուծաբան Մահիր Զեյնալովի անգլիալեզու միկրոբլոգը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, լրագրողի թվիթերյան գրառումներն այսուհետ անհասանելի կլինեն Թուրքիայի օգտատերերի համար:
Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Տաջիկստանի գիտնականները, պաշտոնատար անձինք, նիստի ընթացքում ներկայացրին շրջակա միջավայրի անվտանգության արդիական հիմնահարցերի վերաբերյալ զեկույցներ, որոնք վերաբերում են բնապահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնօգտագործման և այլ ուղղությունների խնդիրներին։