Հալեպում մարդասիրական ավտոշարասյունը ռմբակոծել են ռուսական «Սու-24» կործանիչները. Սպիտակ տուն
Ռուսական երկու «Սու-24» կործանիչները նկատվել են Կարմիր խաչի մարդասիրական ավտոշարասյան երկնքում ավիահարվածի պահին, հայտնում են Սպիտակ տնից։
Ինչպես հայտնում են ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները, այդ տեղեկությունը հաստատել է հետախուզությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մոսկվան պնդում է, որ ավիահարվածների հեղինակները ո՛չ իրենք են, ո՛չ սիրիական ավիացիան։
Համաձայն Սիրիայի Կարմիր մահիկի հայտարարության՝ ավտոմեքենաները մարդասիրական օգնություն էին տեղափոխում ապստամբների ենթակայության տակ գտնվող գյուղական շրջաններ։
Վերլուծաբանների խոսքով՝ Սիրիայում սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած հրադադարը խախտվել է այդ ավիահարվածով։
Երկուշաբթի հասցված ավիահարվածը ոչնչացրել էր շարասյան 31 մեքենաներից 18-ը։ Բեռը մարդկանց պետք է հասցներ հացահատիկ, տաք հագուստ և դեղամիջոցներ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը հարձակումն անվանել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։