Հատուկ ծառայությունները Բիշքեկում ահաբեկչություն են կանխել
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում սակրավորները ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել, հայտնում է «Sputnik Ղրղըզստանը»՝ հղում կատարելով Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությանը։
Հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ նախօրեին հեռախոսազանգ է ստացվել Մահաթմա Գանդիի և Մայիսմեկյան փողոցների խաչմերուկում սև գույնի կասկածելի փաթեթի ստացման մասին։
Դեպքի վայր ժամանած իրավապահները պոլիէթիլենային փաթեթում հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր։
Անվտանգության նկատառումներով հարակից շրջանների բնակիչները տարհանվել են, սակրավորները վնասազերծել են պայթուցիկը: Զոհեր և ավերածություններ չկան։
Կատարվում է փորձաքննություն, շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։