Բաժիններ՝

Լուկաշենկոն սպառնում է վերանայել մասնակցությունը ԵՏՄ-ին

Մինսկն «օպտիմացնելու է» իր մասնակցությունը Ռուսաստանի հետ կապված ինտեգրացիոն նախագծերում՝ ազգային շահերը պաշտպանելու նպատակով, սպառնացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք հիմա շատ ուշադիր վերլուծում ենք մեր մասնակցությունը, առաջին հերթին, Եվրասիական տնտեսական միությունում։ ԵՏՄ-ում խախտվում է ամեն ինչ, ինչի մասին պայմանավորվել էինք»,- ասել է Լուկաշենկոն՝ ընդունելով Միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտին։

«Մենք պետք է հստակ որոշենք՝ կա՛մ մենք գնում ենք պետությունների խորացված ինտեգրման, կա՛մ ոչ։ Եվ ամենագլխավորը՝ մենք կատարելո՞ւ ենք կնքված պայմանագրերն ու պարտականությունը, թե՞ ոչ։ Ահա մեզ համար գլխավոր հարցը»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

Բելառուսի վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ երկրում ՀՆԱ-ն հունվար-օգոստոս ամիսներին նվազել է 3 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ։
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը անկումը բացատրել էր առաջին հերթին բելառուսական նավթավերամշակող գործարաններ ռուսական նավթի մատակարարումների կրճատմամբ։

Լուկաշենկոն արձանագրել է, որ Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունները վերջին շրջանում լավագույնս չեն դրսևորում իրենց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս