Ֆրանսիան 2020 թվականից կարգելի պլաստիկե սպասքը

Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են օրենք, որը 2020 թվականից արգելում է պլաստիկե միանգամյա ամանեղենի վաճառքը: Մինչ այդ ժամանակը արտադրողները պետք է օգտահանեն բոլոր գոյություն ունեցող պլաստիկե արտադրանքը, իսկ հետագայում կկարողանան նման արտադրանք թողարկել սոսկ կենսատարրալուծվող նյութերից:

Ինչպես գրել է Associated Press-ը, սույն օրենքն ընդունվել է բնապահպանության նկատառումներով, ինչպես նաեւ պլաստիկե թափոնների վերամշակման համար էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման նպատակով:

Բացի դրանից, 2017 թվականից Ֆրանսիայում խանութները գնորդներին կտան միայն թղթե տոպրակներ եւ գործվածքից պայուսակներ:

Օրենքը քննադատել է Ֆրանսիայի բնապահպանության նախարար Սեգոլեն Ռուայալը՝ նշելով, որ այդ նախաձեռնությունը հարված կհասցնի առաջին հերթին սակավ ապահովված ընտանիքներին, որոնք հաճախ են օգտվում միանգամյա ամանեղենից:
Ինչպես նշել է Pourquoi Docteur հրատարակությունը, տարեկան Ֆրանսիայում դեն են նետում  4,73 միլիարդ պլաստիկե բաժակներ, ընդ որում վերամշակման է ենթարկվում այդ թվի սոսկ մեկ տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս