Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հնարավոր կլիներ խուսափել ԽՍՀՄ-ի փլուզումից, եթե Կոմունիստական կուսակցությունը առաջ չմղեր երկրների համար ավերիչ գաղափարներ։
Թուրքիայի և Ռուսաստանի սերտ հարաբերություններն այլընտրանք չեն Անկարայի՝ Արևմուտքի հետ հարաբերություններին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը։
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարենկոյի և Ընդդիմադիր դաշինքի ժողովրդական պատգամավորների միջև, հայտնում է «112.Ուկրաինան»։
«Պրեզիդենտ-Սերվիս» ընկերության ղեկավար Դմիտրի Կրյուկովն ինքնասպան է եղել։ Նրա մարմնի հարևանությամբ հայտնաբերվել է գրություն, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։
Հարավային Կորեան հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին միջուկային զենքի կիրառման սպառնալիքի դեպքում ոչնչացնել, հայտնում է CNN-ը։
Նիդեռլանդները դժվար թե վավերացնի Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, քանի որ նման որոշման դեմ հանդես են եկել երկրի բնակիչներն այս տարվա ապրիլին։
Հետախուզական տեղեկություններ կան, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունեցող Ֆեթուլլահ Գյուլենը պլանավորում է փախչել այլ երկիր, հայտնում է թուրքական Sabah թերթը։
5 մարդ է զոհվել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում վերելակի պոկվելու հետևանքով։ Ողբերգությունը տեղի է ունեցել Շենոգինա փողոցում կառուցվող ադմինիստրատիվ շինություններից մեկում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԶԼՄ-ներում ասեկոսեների հրապարակումը համարել է ահաբեկչության տարատեսակներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է The Guardian-ը:
Ադրբեջանը կարող է վերսկսել հեղուկ բնական գազի արտահանումը Բաթումի նավահանգստով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Ղազախստանի էներգետիկայի նախարարությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ինքնաթիռները սպառազինություն են հասցրել Սիրիայի քրդական զորամիավորումներին, ընդ որում, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իրեն ասել է, թե նման տեղեկության չի տիրապետում։
Եվրամիությունը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։
ՌԴ ԱԻ նախարարությունից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 18.23-ին (Երևանի ժամանակով) հրդեհ է բռնկվել Մոսկվայի հյուսիս-արևելյան հատվածում` Ամուրսկայա փողոցի թիվ 1 հասցեում գտնվող պլաստմասե իրերի մոտ 16000 քմ մակերեսով պահեստում:
Associated Press-ը հրապարակել է Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնագրի տեքստը, որը կնքվել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև սեպտեմբերի 9-ին Ժնևում։
Հարգելի Կարեն Վիլհելմի, Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Երեկ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին հնարավորության սահմաններում զերծ մնալ Թուրքիայի հարավ ուղևորություններից՝ կապված հնարավոր ահաբեկչությունների հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վարվել ինչպես հուսալի գործընկեր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուկենի արտահանձնման հարցում։ Այս մասին նա ասել է Նյու Յորքում Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թուրքական իշխանամետ «Dunyabulteni» լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգին:
Անկախ փորձագիտական Bellingcat խմբի փորձագետները հայտարարել են, որ լուսանկարներում, որոնք արվել են Հալեպ քաղաքում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան ոչնչացման վայրում, կարելի է տեսնել ռուսական ավիառումբերի մասեր, հայտնում է BBC-ն։
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, հանդիպում ունեցավ ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց Եվրոպական միության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Սեպտեմբերի 22-ի երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքի Գոլյանովոյի շրջանի պահեստային շինությունում բռնկված խոշոր հրդեհը, որին զոհ էր գնացել 8 հրշեջ, հաջողվել է մարել։
Նա կարևորել է մարդասիրական օգնության տրամադրումը բոլոր կարիքավորներին, սակայն ընդգծել է, որ «դա ոչ մի առնչություն չունի թռիչքների արգելքի հետ»։ «Կասեցնելով թռիչքները՝ դուք կօգնեք ահաբեկիչներին՝ դուր է գալիս դա ձեզ, թե ոչ»,- ընդգծել է Ռոուհանին։
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Թուրքիայից մեկնել է Մոսկվա՝ բուժման նպատակով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հաղորդել է Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ Ամուրսկայա փողոցում սկսել է այրվել պլաստիկից պատրաստված արհեստական ծաղիկների պահեստը: Հրդեհը 500 քառակուսի մետրից սրընթաց հասել է մինչեւ 4000 քառակուսի մետրի, շենքում փլվել է տանիքը: Այրմանը տրվել է բարդության նախավերջին՝ չորրորդ կարգ:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատրաստ են ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։
Կարծում եմ, որ Պուտինն ու իր հանցավոր խումբը (ОПГ), որոնք անօրինական կերպով բռնատիրության միջոցով պահում են իշխանությունը, շարունակում են եռացնել առանց այդ էլ տաքացած կաթսան՝ բռնելով դրա կափարիչը, որ այն չտրաքի: Իսկ քաղաքականությունը, որ կարելի է գոլորշին բաց թողնել կափարիչը պարբերաբար բաց թողնելու շնորհիվ, այլևս չի աշխատում:
Շերմանը հիշեցրել է, որ անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները փորձել է ամեն կերպ աջակցել հայկական պետության ամրապնդմանը. «Մենք Կոնգրեսում անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին միլիարդավոր դոլարների օգնություն ենք տրամադրել: Գործադիրն իր կողմից անց է կացնում քաղաքականություն ուղղված նախկին խորհրդային պետությունների լիակատար անկախացմանը՝ փորձելով ազատել նրանց Մոսկվայից»:
Հայաստանը Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանների պատմական հայրենիքն է:
Այս հրթիռային համալիրները նախատեսված են աննկատ կերպով հակառակորդի խորը թիկունքում ռազմավարական ռազմական կոմունիկացիաներին անսպասելի հարված հասցնելու համար։