
Բրեդ Փիթի առաջին պաշտոնական հայտարարությունն ամուսնալուծության մասին

Աշխարհի ամենագեղեցիկ զույգը մանրամասներ է ներկայացրել ամուսնալուծության վերաբերյալ:
Հոլիվուդի ամենահայտնի զույգի՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունները շարունակվում էին 11 տարի: Նրանք ունեն 6 երեխա՝ 15-ամյա Մեդոքսը, 12-ամյա Փաքսը, 11-ամյա Զահարան, 10-ամյա Շայլոն և 8 ամյա Վիվենն ու Նոքսը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, բաժանման մասին որոշումը կայացվել է սեպտեմբերի 15-ին, իսկ սեպտեմբերի 19-ին զույգն ամուսնալուծության պաշտոնական հայց է ներկայացրել դատարան: Նախաձեռնողը հանդիսանում է Անջելինան. բացի ամուսնալուծությունից դերասանուհին պահանջում է երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալություն և հրաժարվում է ալիմենտից:
Ամուսնալուծության մասին տեղեկության հրապարակումից հետո Բրեդ Փիթը մեկնաբանություն է տարածել.
«Ես շատ տխուր եմ, բայց այսպես ավելի լավ կլինի մեր երեխաների համար»:
Բացի այդ, դերասանը խնդրել է լրատվամիջոցներին ճնշում չգործադրել իր ընտանիքի վրա, որին ժամանակ է պետք այս դժվարին իրավիճակից դուրս գալու համար: