«Շոկի մեջ ենք». քաղաքացիները՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու (Կաթողիկե) ապակե դռան մասին
                                    Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու (Կաթողիկե) նոր՝ ապակե դուռը քննարկումների առիթ դարձավ: Մարդկանց զայրույթը շարժել է այն փաստը, որ Երևանի հին մատուռ-եկեղեցիներից մեկն այժմ նմանվել է «սպասարկման ոլորտի կառույցի»:
Մեր տեղեկություններով՝ այս լուծման գաղափարը Մայր Աթոռինն ու «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամինն է:
Առաքելական եկեղեցու պարզաբանումն այս առնչությամբ կներկայացնենք ավելի ուշ, մինչ այդ առաջարկում ենք դիտել տեսանյութ, որտեղ եկեղեցի հաճախող հավատացյալներն իրենց կարծիքն են հայտնում մատուռ-եկեղեցու նոր դռան վերաբերյալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    