Ռուս-Հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտը պարտքեր է կուտակել
«Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտ» կրթական հիմնադրամը պետությանը պարտք է շուրջ 600 հազար դրամ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 28-ի նիստում նախատեսում է հիմնադրամին պարտավորեցնել կուտակված պարտքի գումարը պետական բյուջե փոխանցել:
2006 թվականին ՀԾԿՀ-ն կրթական հիմնադրամին տրամադրել էր ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով, որի համար հաշվարկվել է 400413 դրամ պարտք: 2014 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածի համար ռադիոհաճախականության օգտագործման վճարի մասով հաշվարկվել էր 206813 դրամ պարտք, որը հիմնադրամը պետք է փոխանցեր բյուջե: Դրանից ընդամենը 30602 դրամը վճարվել էր հարկադիր կատարման փուլում:
Այժմ հիմնադրամը պետք է վճարի այդ պարտքը կամ ՀԾԿՀ որոշումը բողոքարկի ՀՀ վարչական դատարան:
Ուշագրավ է, որ դեռ 2010 թ.-ին հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիայի գործողությունը կասեցվել էր: Իսկ azdarar.am կայքում հայտարարություն կա, որ 2014 թ. դրությամբ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել: