«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարում է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը:
«2100թ. մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կհասնի 11.2 միլիարդի»,- «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
«Իսլամական պետության սպառնալիքը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու, պատերազմական լրագրող Սարգիս Քասարջյանը:
ՀՀԿ ԳՄ նիստում հիմնականում քննարկվեցին ներքաղաքական խնդիրներ, իսկ դուք գիտեք, որ ՀՀ ներքաղաքական օրակարգի հիմնական հարցը դա սպասվելիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է, սահմանադրական նոր փաթեթն է, որը ներկայացվել է Ազգային ժողով:
Քիչ հետո կսկսվի ՀՀԿ կուսակցության ԳՄ նիստը, որին կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ կքննարկվեն Սահմանադրության բարեփոխումների առաջադրված նախագծի հետ կապված հարցեր, որի շուրջ լսումները Ազգային ժողովում տեղի կունենան սեպտեմբերի 4-ին:
«Ստիպված կլինենք ձգել գոտիները և նոր մասշտաբային պրոյեկտների երևի թե չսպասել: Միակ բանը, որը հնարավոր է` դա որոշակի փոփոխություններն են՝ պայմանավորված անխուսափելիորեն ընդլայնվող Իրանի դերակատարության հետ պատժամիջոցների վերացումից հետո»:
Վ. Բոստանջյանը հանդուրժողական է նայում ԿԲ-ի կողմից իրականացվող ինտերվենցիոն գործունեությանը, քանի որ կարծում է՝ դա էլ չանի, ընդհանրապես կդադարենք հայկական արժույթ ունենալուց:
«ԵՄ գնալը լավ էր, բայց ամեն ինչ ժողովրդի գիտությամբ տեղի չունեցավ, որովհետև որոշողը մեկն էր և որևէ մեկը չէր կարող ասել, որ այդ մեկը գերազանցել է սահմանադրական լիազորությունները, որովհետև տրված է նախագահին այդ լիազորությունը»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
«Ուկրաինան և հետսովետական բոլոր երկրները պետք է սկսեն լայնածավալ բարեփոխումներ իրենց երկրների ներսում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն:
«Կան առաջարկներ, որոնք արմատապես հակասում են մեր հասարակության արժեքային համակարգին, կան առաջարկներ, որոնք ժողովրդավարական զարգացման ներքո են և բնականաբար չի խանգարի, որպեսզի դրանք տեղ գտնեն մեր սահմանադրական նոր նախագծում»:
Բոլոր ոլորտների համար էլ դիմողներ կան, ավելի քիչ են դիմում կոնֆլիկտաբանություն սովորելու համար, ինչը շատ զարմանալի է՝ հաշվի առնելով հայաստանյան hամատեքստը:
168.am-ը Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ միտք ունի Հայաստանին ևս պարտադրել սահմանափակել վերամշակված տեսքով ձկան ներմուծումը, երբ այն ՀՀ-ից չի արտահանվում Ռուսաստան:
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը բավականին քննադատաբար է մոտեցել Սահմանադրության նոր նախագծին, «դիվանգիտական լեզու են օգտագործել շատ կոշտ երևույթներ գնահատելու համար»:
«Պարտականությունների կատարումից էժանագին կարգով խույս տալը կամ էլ զանազան պատճառներ ու հանգամանքներ փնտրելը պետական կազմակերպությանն ամենևին էլ պատիվ չի կարող բերել»:
«Կարող եք ինքներդ գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն անընդհատ կատարվում են և ստանձնած պարտավորություններից ավելին է արվում»,- ասաց Ա.Սահակյանը:
«Ես վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններ զարգացնելու հսկայական դաշտ կա, որը երբեք չի իրացվել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի սյունյակագիր, քաղաքագիտության դոկտոր Իսմայիլ Սալամին:
«Իսրայելից անկախ դիստրիբյուտոր Մարինա Խադաչնիկը չզսպելով իր զայրույթը, բոլորից գաղտնի մոտեցավ ինձ, պոկեց բաճկոնիս վրայի անմոռուկի կրծքանշանը և այն դնելով ձեռքիս մեջ՝ ասաց՝ այլևս չկրել այն»:
«Այս տարի արդեն քանի դեպք ունեցանք, քանի պայթյուն, մահացություն, ու դրանից հետո այս նախարարությունը ոչինչ չձեռնարկեց, որ երբ մտնի քաղաքացին գազալցակայան՝ իմանա, թե ինչ ճնշման տակ պետք է աշխատի…»:
Հարցին՝ ոստիկանի այդ քայլը համարո՞ւմ եք հանրային ճնշման ազդեցություն, Մաքսիմը պատասխանեց, որ դա իրոք ճնշման արդյունք էր. «Որովհետև եթե հանրությունը չճնշեր, բնականաբար, ինքը ներողություն չէր խնդրի: Նրա արարքը բավականին լայն բացասական արձագանք գտավ հանրության մեջ»:
Օձունի խնդրահարույց տաճարի վերականգնման աշխատանքների պատմության ստվերոտ և մութ կողմերի լուսաբանման հետքերով շաբաթ օրը 168.am-ը ուղևորվեց Թումանյանի տարածաշրջանի համանուն գյուղ` սեփական աչքով տեսնելու եկեղեցու ներկայիս վիճակը:
«Խաղի կանոնները փոխվել են, բոլորովին այլ որակի Հայաստան ենք ունենալու այս Սահմանադրությունից հետո»,- վստահեցրեց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, որ բացարձակապես գոյություն չունի որևէ դրույթ, որ տանում է մենիշխանական կառավարման:
«Այս ամենի հետևում վրացական իշխանությունները չեն, այստեղ կան ոմանց անձնական շահերը: Եթե անհրաժեշտություն կա՝ կարող եմ ավելի շատ մանրամասներ ասել, պատրաստ եմ ցանկացածի հետ գալ այստեղ՝ նստել, խոսել»:
Իրականում մենք էական փոփոխություն չենք տեսնում վերջին տարիների պետական գնումների համակարգում առկա իրավիճակում:
Ես հիմար չեմ, խելոք էլ չեմ, բայց ես հաստատ միջակ չեմ: Ես բիզնեսով եմ զբաղվում՝ չիմանալով բիզնեսի կանոնները: Ես սիրել եմ՝ չնայած ստեղծված չեմ միայն սիրո համար: Բայց ես միշտ անկեղծ եմ եղել սիրո և բիզնեսի մեջ:
ՀՀ Կենտրոնական բանկը օրերս հրապարակեց իր «Գնաճի հաշվետվություն» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր ձևակերպումներ և կանխատեսումներ կան։
«Ղարաբաղում` անկախ ՌԴ-Արևմուտք հակամարտությունից, իրավիճակի բռնկման վտանգը բարձր է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս հեղինակավոր ռազմական փորձագետ, սյունակագիր Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով «Ստրատֆոր» մասնավոր ամերիկյան վերլուծական կենտրոնի տարածած հաշվետվությանը:
Եթե լինի էլ, ապա միայն փոքր տատանումներ կլինեն՝ 480 դրամի սահմաններում, որ այս տարվա ընթացքում տեսնում ենք:
Երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակած ոստիկանության աշխատակցի լիազորությունները դադարեցվել են:
«Արարատ ֆարել» ընկերությունը, որիմ արտահանած 200 կգ իշխանը ՌԴ Սոչի քաղաքում ոչնչացրել է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը, Հայաստանում գործում է 2000-ականներից, տնտեսությունը Գեղարքունիքում է:
«Մենք որևէ մեկին միանալու խնդիր չունենք, բայց ունենք խնդիր բոլորով միասնական պայքարելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: