«Եթե ազնիվ լինեմ՝ դեռ չեմ էլ մտել քաղաքական գործունեության մեջ». Իգնատի Առաքելյան

«Ես չեմ կարող ասել՝ հաջորդ տարի ինչ լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հաջորդ տարի ընտրություններից հետո, եթե Կարեն Կարապետյանը չմնա վարչապետի պաշտոնում, ինքը շարունակելո՞ւ է զբաղվել քաղաքականությամբ։

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելը չի համարում «որևէ բանի հետ կապված». «Կա՛մ դու մտնում ես կուսակցություն ու կուսակցական ես, կա՛մ դու չես մտնում և կուսակցական չես։ Այս պահին մտել եմ և կուսակցական եմ, չեմ կապում դա որևիցե անձի հետ»։

Թե ինչպե՞ս է պատկերացնում իր քաղաքական գործունեության շարունակությունը,  Ի.Առաքելյանը պատասխանեց. «Եթե ազնիվ լինեմ՝ դեռ չեմ էլ մտել քաղաքական գործունեության մեջ, բացի նրանից, որ անդամագրվել եմ կուսակցությունում, ավելի շատ զբաղվում եմ գյուղատնտեսությունով, քան քաղաքականությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031