
«Ես մարդկանց մոտ զգում եմ հավատ և օպտիմիզմ». Արսեն Ղազարյան

«Ընդհանրապես, այդ օրինաչափությունը միշտ կա, որ ընտրություններից առաջ, հատկապես բիզնես հանրության մոտ, ներդրումների աճը դանդաղում է: Ընտրությունները որոշակի ազդեցություն կունենան, բայց քանի որ կառավարությունը նոր է և բավական համարձակ քայլերով է առաջ գնում, կարծում եմ, այս անգամ ավելի քիչ կլինի, քան միշտ ունեցել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` պատասխանելով հարցին, թե հաջորդ տարի ապրիլին կայանալիք ընտրություններն ինչպե՞ս կազդեն տնտեսական գործընթացների վրա:
Ըստ նրա` տարվա վերջին նոր մեծ ծրագրեր չեն սկսում, բայց հաջորդ տարվա սկզբին կհաջողվի. «Ես մարդկանց մոտ զգում եմ հավատ և օպտիմիզմ: Ընտրությունները շատ քիչ ազդեցություն կունենան: Եվ հետո, ապրիլի 9-ը տարվա սկիզբ է, շուտ կհաղթահարենք այդ հոգեբանությունը»: