«Տղաներս մեծացել են և ինձ են անվանում Ձմեռ պապ». Սուրեն Կարայան

«Իմ թիվ մեկ մաղթանքն է՝ մեր երկրում լինի խաղաղություն, մենք չապրենք ոչ մի ցնցում, հայ ազգի համար լինի բարության, առողջության ու նորանոր հաջողությունների տարի։ Բոլորի ընտանիքներին մաղթում եմ, որպեսզի Ամանորը դիմավորեն ուրախության ու ջերմության մթնոլորտում, որովհետև հին հայկական ասացվածք կա՝ ոնց տարին դիմավորենք, այնպես էլ կշարունակվի»,- ամանորյա բարեմաղթանքներ հղեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նա նշեց, որ մի քանի օր հանգստից հետո ավելի եռանդով կվերադառնան աշխատանքի. «Այն խնդիրները, որ դրված են մեր առջև, շատ ամբիցիոզ են, և մենք ստիպված ենք աշխատել գիշեր-ցերեկ ռեժիմով, որպեսզի կարողանանք հաջողություններ արձանագրել»։

Ս.Կարայանը բացեց իրենց տան Ձմեռ պապիկի գաղտնիքը՝ այդ դերը վերապահված է իրեն, և իր երեխաներն իրենից են սպասում նվերներ. «Տղաներս մեծացել են և ինձ են անվանում Ձմեռ պապ»։

Տեսանյութեր

Լրահոս