Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի միակ նոր և լավ բանը՝ ըստ Աղվան Վարդանյանի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում որևէ նոր բան չկար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ՀՅԴ-ի տեսակետը միշտ մնում է նույնը, և դա իրենք ներկայացրել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո:

«Միակ նոր բանը և լավ բանը վերջին նախադասությունն էր, որ մեր մեծագույն հպարտությունը Հենրիկ Մխիթարյանն է: Փոխզիջումը ենթադրում է երկու կողմ, եթե մի կողմը որևէ բան չի պատրաստվում զիջել, անիմաստ է խոսել քո կողմից զիջումների մասին: Մենք ունենք հնարավորություն, մեր ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու մեծ ներուժ, ունենք մեր համազգային էներգիան կուտակելու ներուժ և կարող ենք, ուղղակի պարտավոր ենք մեր ներսի խնդիրներն ինքներս լուծել և հզորացնել մեր անվտանգությունը»,- նշեց Ա. Վարդանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս