Բաժիններ՝

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում

Մայիսի 10-ին, ժամը 03։37-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում, իսկ վարորդը՝ գետի մյուս ափին։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031