«Պատահակա՞ն է բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների, դրանց անթույլատրելիության մասին»
«Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահական է, իհարկե ոչ: Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով, որպես ազնիվ և խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ վերլուծելով իրանական մամուլին տված Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը: Ըստ նրա` իրանական մամուլում ղարաբաղյնա թեմայի ակտիվացման համար համար մի քանի պատճառ կա: «Առաջինը` ապրիլյան պատերազմը և սահմանների փոփոխության վտանգը, երկրորդը՝ Իրան-Իսրայել շարունակական հակասությունները և Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությունը:
Ադրբեջանից ստացվող ազդակները Իրանին ստիպում են կարծրացնել դիրքորոշումը որոշ հարցերում և ԼՂ հակամարտությունն այդ հարցերից մեկն է դառնում ամենայն հավանականությամբ, դա նաև լծակ է, թեև Իրանն այստեղ դերակատարություն չունի, բայց Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում»,- ասել է նա:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: