Ծառուկյանը հորդորեց քաղաքացիներին գնալ տեղամասեր ընտրությունների օրը, ակտիվորեն քվեարկել և հետո արդյունքներ պահանջել
ԲՀԿ առաջնորդը Աբովյանում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոստացավ ընտրություններում հաղթելու դեպքում բարելավել բիզնես միջավայրը, զարգացնել ՓՄՁ-ները, իրականացնել սոցիալ-տնտեսական և զբոսաշրջային լայնածավալ նախագծեր:
Նա իրատեսական է համարում զբոսաշրջիկների հոսքը տարեկան 10 մլն հասցնելը։ Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին ՀՀ է այցելել 2,26 մլն զբոսաշրջիկ։



