«Դուք մի նայեք`մարտական ընկերներ, բարեկամներ, հարազատներ. Սեյրան Օհանյանը նույնպես եղել է Սերժ Սարգսյանի մարտական ընկերը». Վահրամ Բաղդասարյան

«Դուք մի նայեք`մարտական ընկերներ, բարեկամներ, հարազատներ: Պետականաշինության մեջ նման գաղափարախոսությունն անընդունելի է: Կարող է ամենամոտ հարազատը, եղբորից սկսած, պեական կառույցներում ունենա թերացումներ և անդրադառնան նրա պաշտոնանկության հարցին: Սեյրան Օհանյանը նույնպես եղել է Սերժ Սարգսյանի մարտական ընկերը: ՊՆ-ում չկա մեկը, որ ազատագրական պայքարի տարիներին մասնակցել է գործողություններին, չլինի Հանրապետության նախագահի մարտական ընկերը»,- 168.am-ին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի մարտական ընկեր, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը:

Ըստ նրա` նոր պաշտոնանկությունները ևս բացառված չեն. «Բնականոն փոփոխությունները պետք է կատարվեն: Հետաքրքիր է` մեր հասարակությունը փոփոխությունների կարիք է զգում, բայց փոփոխություններից աղմուկ են բարձրացնում: Մենք գնում ենք մի ճանապարհով, որտեղ նոր դեմքեր, նոր ուժեր են, գիտակից և պրոֆեսիոնալ: Բայց նախկին պրոֆեսիոնալների հնարավորւթյունները ևս պետք է օգտագործվեն»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս