«Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով». Դավիթ Հարությունյան

Հայաստանում ընտրություններն իդեալական չեն, սակայն յուրաքանչյուր ընտրություն նախորդից տարբերվում է իր որակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացությանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասով:

«Եթե ուշադիր լինեք, յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով: Դրանք իդեալական չեն: Ես չեմ կարող ասել մի երկիր, որտեղ ընտրություններն իդեալական լինեն»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը ընդգծեց, որ իշխանությունները ջանքերը կենտրոնացնում են նշված թերությունները վերացնելու վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031