![](/banners/BeFunky-design.jpg)
«Ճիշտն ասած, չունեմ կարծիք, որովհետև դա նախագահի որոշումն է». Դավիթ Տոնոյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Davit-Tonoyan.jpg)
«Ճիշտն ասած, չունեմ կարծիք, որովհետև դա նախագահի որոշումն է, և ես կարծիք ունենալ…»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` ի պատասխան հարցի, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին:
Դիտարկմանը, որ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թերացումներ են եղել, Դ.Տոնոյանը պատասխանեց.
«Եթե պաշտպաության նախարարը նման հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է»:
Նախկինում, Բաղմանյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, Տոնոյանը թերացումներ չի նկատել: Թե ի՞նչ է եղել ներկայումս, նախարարը դժվարացավ նշել.
«Ավելին, քան պաշտպանության նախարարն է ասել, չեմ կարող ասել»: