«Մենք այսօր ընտրություն չունենք, ունենք ընտրական ֆարս: Այդ տեքստի քննարկումը պետք է զուգորդվի նաև այդ քննարկումով, և կարծես թե Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իրոք խնդիրը լուծում ստանա, և հասարակության մոտ առաջանա վստահություն՝ դեպի ընտրության արդյունքներ»:
Առնվազն առաջիկա տարվա համար ՀՀ տնտեսական վիճակը լինելու է բավականին ծանր: Մի կողմից` դա խնդրահարույց վիճակ է, որ պահանջում է ուժեղ կառավարում և արագ որոշումների կայացում, և, բնականաբար, այստեղ ավելի մեծ պատասխանատվության խնդիր է առաջանում:
Կհրաժարվե՞նք դրամից, թե՞ ոչ, եթե այո` ե՞րբ դա կլինի` դեռ շատ անորոշ է։ Փոխարենը` հստակ է մի բան. Այս թեմայի շահարկումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։
Կտտանքների ենթարկված հայերի պատմությունները, ովքեր 20-րդ դարասկզբի ցեղասպանության ընթացում վերապրեցին տեղահանությունն ու ջարդերը, հրեաների պատմությունները, ովքեր վերապրեցին Հիտլերին ու իրենց սպանդը, ռուանդացիների պատմությունները, ովքեր դիմակայեցին անասելի բռնությանն ու նորից սկսեցին կառուցել, Սուդանի ժողովրդի պատմությունները, ովքեր ի հեճուկս ամեն ինչի շարունակում են դիմակայել մարդակերտ ու բնական աղետներին:
«Չեմ կարծում, որ իրավիճակն անելանելի է, հաշվի առնելով այն, թե որքանով է հայաստանյան հասարակության շրջանում բավարար արտահայտված ցանկությունը՝ ԵՄ-ի հետ մերձենալու և չհրաժարվելու այդ ուղուց: Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչի վավերացման հնարավորությունները բացառել չեմ կարող»,- ասաց նախկին նախարարը:
«Քաղաքականության մեջ փուչիկ լինելն ահավոր վտանգավոր բան է։ Փառք Աստծո, որ ողջ է մնացել, կարող էր ավելի վատ վերջանալ։ Սա առաջին անգամը չէ, որ փուչիկներ են խաղարկում ՀՀ-ում։ Դա եղել է` սկսած այն ժամանակվանից, երբ Կարեն Դեմիրճյանը վերադարձավ, Վազգեն Սարգսյանի դեպքում էլ` էլի այսպես փուչիկային ահավոր պրոցեսներ գնացին, որոնց արդյունքում այդ մարդը ֆիզիկապես վերացավ»։
«Քարֆուրի» բացումն իսկապես նշանակալի լինելով` ցույց է տալիս նաև Հայաստանի թշվառությունը։ Եթե Հայաստանը չհրաժարվեր Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից ու չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, «քարֆուրների» ու եվրոպական այլ հեղինակավոր բիզնես միավորների մուտքը Հայաստան լինելու էր ոչ թե աննախադեպ, այլ օրինաչափ երևույթ։
«Ծառուկյանը դարձել էր ինչ-որ միֆական քաղաքական կերպար, որի հետ բոլորը սկսել էին հույս կապել, մինչև այդ մարդուն կանչեցին ու ասացին` գնա տուն։ Դրանից հետո պայթեց ոչ թե ընդդիմադիր դաշտը, այլև ինֆորմացիոն փուչիկը։ Բոլորը, ի վերջո, հասկացան, որ սա մեծագույն խաղ էր, որը տարիներ շարունակ խաղարկել են մեր ժողովրդի գլխին, և այդ ամբողջ ընդդիմադիր դաշտն էլ մեծ հաճույքով գնացել է այդ խաղերին` իրենց ներշնչելով, որ դրանից մի բան կստանան»։
«Մենք կհարգենք և կաջակցենք ՀՀ կառավարության և ժողովրդի կայացրած ցանկացած որոշում»,- ասաց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը՝ ցույց տալու համար Հայոց ցեղասպանության ազդեցությունը և այն, թե վերապրողներն ու նրանց ընտանիքներն ինչպես են կարողացել առաջ ընթանալ և հասնել հաջողության՝ մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության ու բիզնեսի ասպարեզներում իրենց ներդրումը բերելով աշխարհին և մարդկությանը։
Այն Մոսուլի ամենամեծ եկեղեցիներից մեկն էր և մեծ ժողովրդականություն էր վայելում քաղաքի քրիստոնյաների շրջանում:
Մույժնիեքսն անհրաժեշտ է համարել երեխաների իրավունքներին ավելի մեծ ուշադրություն հատկացնելը:
Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը գործում է արդեն շուրջ 5 տարի, սակայն մինչ օրս այն պարբերաբար խնդիրներ է հարուցում հարկատուների համար:
ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է սահմանադրական բարեփոխումներն առանց խոչընդոտների անցկացնելու համար բոլոր հնարավորությունները, որը նրան կտա հնարավորություն` պահպանել իր իշխանությունն անսահմանափակ կերպով։ Կա՞ր արդյոք այս ամենում Մոսկվայի գործոնը։
Անմոռուկը տարածվեց և շարունակում է տարածվել։ Իսկ այն, ինչ ճանաչվում է, բնականաբար, կարող է դառնալ բիզնես ու եկամտի աղբյուր։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՏՄ անդամ երկրների հետ, այդ խնդիրները Հայաստանին ամենաքիչն են առնչվում»,- ասում է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքական վերլուծաբան Յուլյա Յակուշևան:
Հայաստանյան միգրանտները կարող են ՌԴ-ում գտնվել առանց գրանցման՝ 90 օրից մինչև 180 օր, և Դաշնային Միգրացիոն ծառայությունը նրանց չի անհանգստացնի գրանցման մասին պահանջներով:
Ամերիկյան լրատվամիջոցներն այս օրերին անդրադառնում են UCLA-ի համալսարանում իր դոկտորականը պաշտպանող հայ ուսանողի ստեղծած նորարար սարքին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, որպես Ալիևի պաշտպան` հայտնի Ռոբերտ Ուոլթերն առաջիկա օրերին կսկսի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ աղմկահարույց զեկույցի նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ թե ինտեգրացիոն նախագիծ էր, այլ Եվրամիությունից ապաինտեգրման ակտ, ինչն արձանագրելուց հետո Ռուսաստանին ու նրա եվրասիական գործընկերներին, մեղմ ասած, չի հետաքրքրում Հայաստանի վիճակը:
Այս օրերին հեռանալով ԲՀԿ-ից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն այդպիսով շտապում են ի լուր իշխանությանը հայտարարել, որ պատրաստ են շարունակել իրենց «սուրբ գործը» ՀՀԿ-ի համար:
«Ծառուկյանի հրաժարականի և հայաստանյան ներքաղաքական զարգացումների հիմքում բացառապես ներքաղաքական պատճառներն են»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը` անդրադառնալով հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներին:
Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 1.6 մլն (նախորդ եռամսյակի համեմատ մնացել է անփոփոխ):
«Միայն ներքին փոխհարաբերությունները հունի մեջ գցելուց հետո իմաստ կունենա խոսել արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու ծրագրերի մասին: Իսկ այժմ եկել է քաղաքական փուչիկները պայթեցնելու ժամանակը»,- համոզված է Արման Մելիքյանը:
«Բոլորը պետք է հասկանան, որ այս կարմիր կովը կարող է չոքել նաև իրենց դռանը: Եթե իրենք կարծում են, որ սա լավ խաղի կանոն է, ես ուղղակի մաղթում եմ՝ բարով վայելեն այդ դժվարությունները և զրկանքները»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:
Իրականում ի՞նչը ստիպեց ռազմական արդյունաբերության զարգացումն այդքան կարևորող ՊՆ-ին` հրաժարվել արդեն 34 տարվա պատմություն ունեցող ձեռնարկությունից: Եթե անգամ այն ինչ-որ առումով չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, ինչո՞ւ չփորձեցին ներդրումներ կատարել և արդիականացնել:
Այնպիսի տպավորություն է, որ բոլորը համոզում են կառավարությանը նվազեցնել տնտեսական աճի կանխատեսումը, սակայն վերջինս դեռ հերոսաբար դիմադրում է։
«Հայաստանի դեպքում խոսել ընդդիմության մասին` որպես մեկ միասնական երևույթ, չի կարելի։ Ծառուկյանի և դաշնակների կամ Ծառուկյանի և Հովհաննիսյանի միջև տարբերությունն ավելի մեծ է, քան Ծառուկյանի և Սարգսյանի համեմատության դեպքում է»,- ասում է նա:
Նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում ՀՀ բանկերի արտաքին պարտքը աճել է 255.2 միլիոն դոլարով կամ 22%-ով։
«Ես այստեղ եմ՝ Երևանում, և արել եմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա: Բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին. Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր բեմ դուրս գալ…»: