Հայաստանը ներկայումս հերթական անգամ կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առջև: Պարզապես այս մի ընտրությունը մյուսներից կարող է տարբերվել նրանով, որ հերթականը լինելով՝ դառնա նաև վերջնականը: Թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով:
Մարզերում, որտեղ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակն օր օրի վատանում է, որտեղից ամեն շաբաթ ավտոբուսներով մարդիկ արտագաղթում են, վերընտրվում են այդ ամենի պատճառ հանդիսացող իշխանության կամ «այլընտրանքի» ներկայացուցիչները:
Բանկերը մեծ տոկոսներ են պահանջում, որը գյուղացին հնարավորություն չունի նման դեպքերում իր միջոցներով վերարադրվելու: Ես անընդունելի եմ համարում, որ պետք է նման տոկոսներով վարկեր հասնեն, պետք է լինի մաքսիմում՝ տասը, մինիմում՝ վեց տոկոս:
Հանդիպման մասին տեղեկատվությունը բավական սուղ է, պարզապես նշված է, որ բարեկամական և կառուցողական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգի արդիական թեմաները, ինչպես նաև Այսրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման հարցը:
Լավագույն դերասան ճանաչվեց ամերիկացի Բրյուս Դերնը` Ալեքսանդր Փեյնի «Ներբրասկա» ժապավենում դերակատարման համար, լավագույն դերասանուհի՝ ֆրանսուհի Բերենիս Բեժոն («Անցյալը»):
Արտագաղթի թեմային զուգընթաց` կոռուպցիայի դեմ պայքարը ևս իշխանությունները ներառում են զանազան ծրագրերում, այն տեղ է գտնում թիրախային խնդիրների լավագույն հորիզոնականներում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, եթե կուզեք, այս պահին Հայաստանի համար ամենևին էլ ակտուալ չէ:
Դիմելու ենք բոլորին ու դիմելու ենք նաև սփյուռքի համար եթեր հեռարձակող հեռուստառադիոալիքներին, որպեսզի այս ամենի մասին տեղյակ պահեն` սփյուռքին, արտասահմանում բնակվող մեր հայերին` ներդրողներին, բարերարներին, բարեգործներին: Երկու ամիս ինտենսիվ աշխատելու ենք, գիշեր-ցերեկ աշխատելու ենք
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչով դիմել էր գործարարներին՝ առաջարկելով նրանց գումար փոխանցել՝ գյուղացիների վնասները փոխհատուցելու համար: Պարզվում է՝ այդ դրամահավաքին որոշել են մասնակցել նաև նախարարները: Հիշեցնենք, որ նախարարների, ինչպես նաև պատգամավորների աշխատավարը 240.000 դրամ է:
Զարմանալ կարելի է ՀՀ իշխանությունների իմաստնության վրա. նրանք տարեցտարի ավելացնում են ընտրողների թիվը, բայց պակասեցնում են շրջանավարտների, դպրոցականների և նույնիսկ թոշակառուների թիվը: Հետաքրքիր է՝ մի՞թե չկա մեկը, որ հուշի, որ կարելի է ավելացնել նաև նրանց թիվը:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հոդված կա՝ «իմանալ- չհայտնելու» հատկանիշներով: Այդ հոդվածով մեղադրվում են այն հանցագործները, ովքեր տեղյակ լինելով ապօրինության մասին, միտումնավոր՝ շահադիտական կամ այլ նպատակներով, այդ մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին:
«Մենք երեկ վերջապես պարզեցինք սենսացիոն այս տեղեկությունը»,- ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը
Տիգրան Սարգսյանը համագործակցության, միասին աշխատելու, իրար լսելու կոչ է անում այն ուժերին, որոնց, ասենք, Արմեն Աշոտյանը, համեմատում է 90-ականների ինչ-որ ռաբիս խմբի հետ, իսկ Էդուարդ Շարմազանովը՝ բարոյականության դասեր է տալիս:
Արմեն Մովսիսյանն ասել է, թե իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը`335 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար: Մովսիսյանն ասել է նաև, որ Իրան-Հայաստան գազամուղը «ՀայՌուսգազարդի» սեփականությունը չէ, այն Հայաստանի Հանրապետության բալանսում է, ուղղակի կառավարվում է «ՀայՌուսգազարդի» կողմից:
Երեք մանկահասակ երեխաներին միայնակ մեծացնող այս կնոջ անձնական կյանքում ամեն ինչ շրջադարձային փոխվել է, երբ ամուսինն իմացել է, որ սպասում են երրորդ երեխային: Կարինեն պատմում է, որ ամուսինն իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, ծնվելու է երրորդ աղջիկը՝ առաջարկել է հղիության արհեստական ընդհատում անել:
«ՀայՌուսգազարդը» ձեր սպառած յուրաքանչյուր մեկ խորանարդ մետրից լրացուցիչ ստանալու է 20 դրամ։ Եվ այդքանով հանդերձ՝ ներկայանալու է որպես տուժած կողմ։
Այժմ այնպիսի իրավիճակ է, որ տարածված մի լուրը կարող է բերել բռնկման: Եթե այն օրը զոհված երիտասարդի դին հասցնեին քաղաք, ապա շատ հավանական է, որ այդ բունտի սկիզբը լիներ: Հայաստանն այդ վիճակում է, հիմա իշխանավորն ի վիճակի չէ որևէ բան անել:
Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։
Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղի ունեցած կարկուտից տուժած 46 համայնքներից 22-ը, որտեղ 100 տոկոսով բերքը վնասվել է, տուժած գյուղացիներն ամբողջությամբ կազատվեն հողի և ջրի հարկից:
Ցավոք սրտի, Հայաստանը դիտարկվում է՝ որպես ժամանակավոր բնակության վայր կամ »«տրանզիտային» երկիր` թե սփյուռքահայերի, թե հենց Հայաստանում ծնված-մեծացած հայերի կողմից։
«Կառավարությունը որոշել է սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը սահմանի վրա: Ի՞նչ միջոցներով, ո՞ւմ կողմից, բանակցությունները դեռ ռուսական կողմի հետ շարունակվում են»
Արմավիրի մարզի գյուղացիները այսօր խոստացել են, որ մայիսի 28-ին չեն փակելու Սերժ Սարգսյանի ճանապարհը: Այսպիսով՝ կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանը, ըստ էության, կատարել է իր առաքելությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր ԱԺ նիստից հետո մեկնել են Արմավիրի մարզ:
Գազի գնի թանկացումը ոչ միայն քաղաքական, այլև աշխարհաքաղաքական բաղադրիչներ է պարունակում և կապված է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի պահպանման կամ փոփոխության հետ: Ուշագրավ է, որ դա անուղղակիորեն հաստատում է Հայաստանի արտաքին քաղաքական մյուս «գործընկերը»՝ Արևմուտքը:
Եթե չկատարվեն գյուղացիների պահանջները, նրանք մտադիր են ոչ միայն փակել մայրուղին, այլև գալ Երևան` հանրահավաքներ անելու. «Մենք էլ կորցնելու բան չունենք: Հինգշաբթի օրն էդ հարցը լուծեն, եթե չլուծեն՝ ամբողջ 40 գյուղով գնում ենք Երևան` ցույցի»:
Փակելով Երևան, այսինքն՝ դեպի նախագահական տանող ճանապարհը՝ Ոստիկանությունը գյուղացիությանը զրկում է իր ձայնը երկրի նախագահին լսելի դարձնելու հնարավորությունից: Գյուղացիությունը սկսում է մտածել, որ նախագահը չի ուզում լսել իր ձայնը, և ինքն է հրահանգել փակել ճանապարհը:
Նախագահական ընտրություններից հետո հասարակության ինքնագնահատականը կարծես բարձրացավ. բոլորը սկսեցին միմյանց հարգել և նույնիսկ սիրել: Բանն այն է, որ լուռ, առանց պայմանավորվելու` գնացել էինք ընտրատեղամասեր և մեր «ոչ»-ն ասել գործող իշխանությանը:
Այս չափի կարկտահարված համայնքներ միանգամից երբևիցե չի եղել, այս ուժգնությամբ կարկուտ՝ երբեք չենք ունեցել, այս չափի հասցված վնաս՝ երբևիցե չի եղել: Անգամ խոսում են, որ 100 տարի առաջ էլ նման կարկուտ չի եղել: Սա, իրոք, աղետ էր մեր ժողովրդի համար, մեր երկրի համար:
Ես ամեն ինչ կտայի, ազնվորեն եմ ասում, որ այստեղ լինեին բոլորը, նույնիսկ այն կռվի մասնակիցները, Վահե Ավետյանը ու այսպես պարզ լիներ, թե ինչ է… Ափսոսում եմ, որ ես այնտեղ չեմ եղել: Ափսոսում եմ, որ ես տեղյակ չեմ եղել:
Միանգամայն տրամաբանական է, որ եթե Ռուսաստանն ուզում է իր գազը միջազգային սակագներով վաճառել «ռազմավարական դաշնակից» Հայաստանին, Հայաստանն էլ պետք է միջազգային նորմերի համաձայն` պահանջի վճարել իր տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման համար:
Բոլորովին վերջերս հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնվեց մի զարմանալի հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ։ «Հայաստանյան բոլոր գործարարները, ովքեր տուժել են չինական ընկերությունների գործունեությունից, կարող են դիմել Հայաստանի գործատուների հանրապետական միություն»