Բաժիններ՝

Վարչական ո՞ր շրջաններում են բնակարանները թանկ

Տարեսկզբից Երևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունություն է: Բնակարանների առավել բարձր գները պահպանվել են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Բնակարաններն ամենաէժանն են Նուբարաշենում և Մալաթիա-Սեբաստիայում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն,  2017 թվականի փետրվարին Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար 250 ՀՀ դրամ:

Արաբկիրում ցուցանիշը կազմել է 357 հազար 450 դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 280 հազար 500 դրամ: Դավիթաշենում բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 277 հազար, Ավանում` 261 հազար,  Շենգավիթում` 256 հազար 300, Նոր Նորքում` 254 հազար 300, Էրեբունիում` 249 հազար 600, իսկ Աջափնյակում` 249 հազար 850 ՀՀ դրամ:

Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 157 հազար 700 ՀՀ դրամ, իսկ Մալաթիա-Սեբաստիայում՝ 242 հազար 500 ՀՀ դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս