Չնայած մեր պաշտոնյաների ոգևորությանը՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է 6.5%-ով։
Եռյակի նախորդ հանրահավաքից անցել է երկու շաբաթ, սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները չգիտեն, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը
Գայ Ֆոքսի դիմակներով երթ անցկացնելու գաղափարը ծնվել էր նոյեմբերի 3-ին, և շատ արագ հայտնվեցին Գայ Ֆոքսի դիմակները, որոնք Հայաստանում չկային: Նշանակում է, որ ինչ-որ մեկը հոգ էր տարել դրանց ներկրումը Հայաստան ապահովելու համար:
Վրաստանի՝ եվրոասոցիացման կուրսի հնարավոր փոփոխությունն իրականում նաև Հայաստանին առնչվող սպառնալիք է, քանի որ, եթե Ռուսաստանին հաջողվի ամբողջությամբ տապալել Վրաստանի եվրոասոցիացումը, Հայաստանը, ըստ էության, նաև ֆիզիկապես կզրկվի եվրոպական պատուհանից՝ տարածաշրջանի եվրասիականացման, մեղմ ասած, տխուր հեռանկարով:
Բերման են ենթարկվել Դվին Իսանյանցը, Վահագն Մինասյանը, Մաքս Սարգսյանը, Արա Պետրոսյանը, Սուրեն Սահակյանը, Արտակ և Հերբերտ Գևորգյանները:
Այսօր կյանքի 81-րդ տարում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը։ Վ. Մովսիսյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել թե խորհրդային տարիներին, թե նորանկախ Հայաստանում։ 2012 թվականից ի վեր ղեկավարում էր ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:
Սահմանադրական բարեփոխումներ և Հայաստանի անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը: Ահա այն երկու գլխավոր հարցերը, որոնք քաղաքական օրակարգում են: Եվ մեկ էլ՝ իշխանափոխությունը, որն իրականացնելու խնդիրն իր առջև է դրել ոչ իշխանական եռյակը:
«Եվրամիություն կամ Եվրասիական միություն գնալը ռազմավարություն չէ։ Դա պարզապես միջոց է` ճանապարհ` ձեր ռազմավարական նպատակին հասնելու համար։ Ունեք նպատակ և ցանկանում եք ձեր նպատակին հասնել` ԵՄ-ի միջոցով, ԵՏՄ-ի միջոցով կամ մեկ այլ ճանապարհով… »,- ասում է Յիգալ Էրլիխը։
«Տեր-Պետրոսյանն այս դեպքում խաղացող չի: Եթե «հեղափոխության» ճանապարհային քարտեզը, գործողությունների պլանը պիտի ասի «Բարգավաճ Հայաստանը», ֆինանսական ամբողջ բեռն իր վրա պիտի վերցնի «Բարգավաճ Հայաստանը», Լևոն Տեր-Պետրոսյանն ո՞վ է»,- ասում է Ա. Կարապետյանը:
Պատգամավորների զգալի մասն ունեն երեխաներ, թոռներ և բարեկամներ. նրանք հասկանում են, որ այդ երեխաները բացառիկ տաղանդով օժտված չեն, և նրանց բանակից ազատելու ամենաօրինական ճանապարհը պետպատվերով բուհ ընդունելն է: Ինչպե՞ս կարող են նրանք կտրել այն ճյուղը, որի վրա նստած են և պատրաստվում են նստած մնալ դեռ երկար ժամանակ:
Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ խոսքը ոչ թե կուսակցության ծրագրային դրույթը փոխելու, այլ եվրոպացի գործընկերների պահվածքի՝ գործող իշխանությանը սատարելու մասին է:
«Իրավիճակը հասկանալու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մարդկանց պարզապես հարցեր տալն է։ Ես այստեղ որոշ մարդկանց տվեցի նույն հարցը՝ ի՞նչ եք կարծում՝ Հայաստանն ունի՞ ռազմավարական զարգացման պլան։ Դուք ունե՞ք դա, թե՞ ոչ։ Ի՞նչ է իրականում ցանկանում կառավարությունը՝ օրինակ դուք գիտե՞ք»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Յիգալ Էրլիխը, ով համարվում է Իսրայելի վենչուրային ինդուստրիայի հիմնադիրը։
Բանակցային իրական գործընթացը հզոր ազդանշան կլինի տարածաշրջանի ժողովուրդների համար այն մասին, որ կողմերը հասկանում են խաղաղության առավելությունները:
Խանութի աշխատակիցը լրիվ անտարբեր է՝ իր փողոցում, օրը ցերեկով վառվող լապտերների հանդեպ. իրե՞ն ինչ, որ հոսանքը հենց այնպես ծախսվում է: Հո իր գրպանից չէ՞: Ով վճարելու է, թող նա էլ մտածի: Պետության համար բացարձակ միևնույն է՝ իր պատմության կարևորագույն մի շրջան, որն ապագայում կարող է քաղաքական հարաբերությունների սեղանին դրվել, որևէ տեղ արձանագրվա՞ծ է, թե՞ ոչ:
«Էրեխես ասում ա՝ մամ, ծնունդս չարիր, հիմա ծնունդիս առթիվ գոնե նոթբուք կառնե՞ս՝ խաղամ, ասում եմ՝ չունեմ, բալես, ասում ա՝ մամ, բա խի՞ բերեցիր»,- ասում է բազմազավակ միայնակ մայրը. որը վախենում է 4 երեխաների հետ դրսում հայտնվել:
Էդ Իսկենդերյանն առաջիններից էր, որ մաքսիմալ արագությամբ մրցավազքի դուրս եկավ Աղի լճում: 1942 թվականին նա 120 մղոն արագությամբ անցավ Էլ Միրաժ լճի վրայով, որի մասին վկայում է տախտակին ամրացված մետաղական ցուցանակը:
100 գերխոշոր կազմակերպություններից 19-ն այս տարվա առաջին 9 ամիսներին նվազեցրել են բյուջե վճարված հարկերը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Արդեն նախագահի մակարդակով հանդիպման ժամանակ ռուս խորհրդարանականը, ով, ի դեպ, նաև Հայաստանի «Ազգային հերոս» է, դժգոհություն է հայտնում Հայաստանում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեմ հանդես եկող անհատների ու լրատվամիջոցների քննադատության առնչությամբ:
«Մենք՝ հայերս, եթե միասին գործի անցնենք, եթե կառավարությունը խթանի ազգին, եթե պետությունը մի ձայնով խոսի, եւ եթե ամեն երեխա մեծանա՝ հասկանալով, որ հայ է, մեր փոքր երկիրը կկարողանա մրցակցել մեծ երկրների հետ։ Լավ իմացեք, եթե Հայաստանը գոնե ՏՏ ոլորտով չմրցակցի մեծ պետությունների հետ, կրկին զրո է դառնալու», – ասաց Մեթ Բարթելզյանը։
Իսկապես դժվար է հիշել` հերթական խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա ասածում քանի կուսակցություն կար, և քանիսը «դավաճանաբար» լքեցին իշխանություններին: Լքեցին` մենակ թողնելով նոր բյուջե կազմելու, թերակատարելու ու թերակատարումը հիմնավորելու արդար, բայց անշնորհակալ գործում:
Պարզապես ցանկության և ընտրության հարց է` ո՞ւմ եկամուտը կտրել։ Աներոջ բարեկամի՞, եղբոր հարևանի՞, ու մնացած պորտաբույծների՞, թե՞ աշխատող ու իշխանական մեջք չունեցող կանանց։
«Քրեական գործի հարուցում, քրեական հետապնդման հարուցում`դրանցից յուրաքանչյուրը քրեական քաղաքականության այն մասն է, որն ուղիղ մարդու ճակատագրի հետ է կապվում, և ես չեմ կարծում և վստահ եմ, որ երբևէ էմոցիոնալ կամ անձնական շարժառիթներից կամ դրդապատճառներից ելնելով՝ չի կարելի մարդու ճակատագիր որոշել»,- ասում է նա:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` ոչ իշխանական ուժերից կազմված եռյակը պատրաստ է իշխանության հետ առևտրի: 168.am-ի հետ հարցազրույցում նա նշեց՝ այդ մասին իրենց ելույթներում բաց տեքստով ասել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ որի, իրենք պատրաստ են լսել իշխանության ողջամիտ առաջարկները:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունն այսօր չի իրականացրել Երևան-Փարիզ չվերթը: Ու թեև տոմսերը վաճառվել էին, սակայն «Էյր Արմենիան» նույնիսկ հարկ չի համարել ուղևորներին զգուշացնել, որպեսզի նրանք անորոշության մեջ ժամերով չսպասեին օդանավակայանում:
«Ի՞նչ է, մենք հավաքել ենք կարևոր գործ չունեցողների՞ն: Ինչպես Ս.Խաչատրյանը և Տ. Մարգարյանը, ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ, չեմ կարող մնալ, իսկ եթե Ս. Խաչատրյանը և Տ.Մարգարյանը գան, իմ հեռախոսահամարն ունեք, զանգեք, իմ կարևոր գործերը մի կողմ կթողնեմ ու իսկույն կգամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու լքեց դահլիճը:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը: Այն փաթեթը, որ դեռ պետք է ներկայացնեին օգոստոսի վերջին, ապա սեպտեմբերի 15-16-ին, ապա սեպտեմբերի վերջին, և այլն:
Առհասարակ, արագ ենք հոգնում: Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է: Հետո մեր ուշադրությունը շեղվում է այլ խնդրի վրա, ու պայքարն անմիջապես մարում է:
Փաստորեն, բյուջեով կանխատեսված ցուցանիշից 1.2 տոկոսային կետով ցածր` 4% տնտեսական աճ ապահովելը պետք է ձեռքբերում համարել։ Չնայած՝ դա այնքան էլ հեշտ չի լինի։
Այսօր Ազգային ժողովում սկսվում են 2015 թվականի բյուջետային քննարկումները, որոնք համապատասխան հանձնաժողովներում ավարտվելուց հետո կշարունակվեն խորհրդարանի լիագումար նիստում: Թվում է, թե հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և հաջորդ տարվա վերաբերյալ, մեղմ ասած, ոչ լավատեսական կանխատեսումները, կառավարությանն Ազգային ժողովում դժվար օրեր են սպասվում:
1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կատարված ահաբեկչության ժամանակ զոհվեցին ութ քաղաքաական գործիչներ: