«ԼՂ հակամարտությունը շատ փոքր խնդիր է». ռուս ռազմական վերլուծաբան

«Տապալվեց ռուսական ողջ միջամտությունը և գործողությունները Սիրիայում, քանի որ ամերիկյան ինտերվենցիան բացահայտեց ռուսական պրոպագանդայի սնանկությունը։ Զարմանալի է, որ ամերիկյան թևավոր հրթիռները կարողացան թիրախավորել «Շայարթ» ավիաբազան այն դեպքում, երբ այն օգտագործվում էր նաև ռուսական ուժերի կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային հրթիռային հարվածներ հասցնելու որոշմանը։ Անդրադառնալով սիրիական զարգացումների հնարավոր ազդեցությանը հարավկովկասյան խնդիրների և ԼՂ հակամարտության վրա՝ Ֆեկգենգաուերն ասել է, որ Թրամփն ապացուցեց, որ պատրաստ է անակնկալ որոշումների։

«Թե դա ինչպես կանդրադառնա այս տարածաշրջանի վրա՝ դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ մի կերպ, քանի որ Սիրիան այն օջախն է, որտեղ Թրամփը կարող է ինքնահաստատվել և որոշակի խնդիրներ լուծել, իսկ այս տարածաշրջանը, առավել ևս՝ ԼՂ հակամարտությունը, շատ փոքր խնդիր է, այստեղ ամերիկյան կողմին կառուցողականությունն ավելի ձեռնտու է, քան հակառակ քաղաքականությունը։ Կարծում եմ՝ ոչ մի ազդեցություն չի լինի, հատկապես, եթե հաշվի առնենք այն կանխատեսումը, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր բռնկում չի ակնկալվում»,- ասել է Ֆելգենգաուերը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս