«Ռուսաստանը չի միջամտում իր գործընկեր երկրների ներքաղաքական գործընթացներին: Պարզապես փորձում են օգտագործել այն հնարավորությունները, սերտ կապերը, որոնք ունեն հայկական ծագմամբ ռուսական բիզնեսները»:
«Ես չեմ կարծում, որ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն էր, ում կարելի էր համարել աղքատների, խեղճերի, անպաշտպանների պաշտպանը, ուստի, իմ կարծիքով՝ տեղի ունեցածն առաջին հերթին վեճ էր էլիտաների միջև»,- ասում է ռուս փորձագետը:
«Ես կշարունակեմ իմ աշխատանքն ԱԺ-ում` փորձելով բացառապես օրենսդրական գործունեությամբ օգտակար լինել իմ երկրին… Ծառուկյանի հետ մենք ունենք երկու պայմանավորվածություն` պահպանել մեր ջերմ, մարդկային հարաբերությունները և երբեք չխոսել քաղաքականությունից: Կարծում եմ` հարմար առիթի դեպքում նա նույնպես կհաստատի ասվածը»:
Մեր տնտեսական անդորրը ոչինչ չի խաթարում: Ոչ հունվարի 2-ից Եվրասիական միությանն անդամակցելը: Ոչ հունվարյան հայտնի կեսամսյա արձակուրդներից հետո աշխատանքի գալը: Ոչ ներքին քաղաքական բուռն ու կայծակնային արագությամբ հանգուցալուծված իրադարձությունները:
Կարծրատիպը, թե այստեղ, պատերազմելուց բացի, ուրիշ ոչինչ չի կարելի անել, սխալ է, ու հենց դա են փորձում շտկել
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում, ըստ էության, արձանագրել է, որ գնում է այն ճանապարհով, որի մասին Սերժ Սարգսյանը խոսել էր փետրվարի 12-ի իր ելույթում՝ հայտարարելով, որ ոչինչ չունի Գագիկ Ծառուկյան անձի դեմ:
«Կարծում եմ, որ Եվրոպական միությունը հաշվի կառնի այն փաստը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է և կարող է Ասոցացման համաձայնագիր ստորագրել` առանց առևտրային բաղադրիչի, առաջարկելով այդ տարբերակը` փորձելով դուրս բերել ՀՀ-ԵՄ հարաբերությունները փակուղուց»,- ասաց Կոնրադ Զաշտովտը։
«Բացառիկ մարդկային, բացառիկ անկեղծ ելույթ էր, ամենևին ոչ դասական քաղաքական գործչի, ի պատիվ իրեն եմ ասում: Մարդը նշեց անկեղծ այն ամենը, ինչ կար իր հոգում, իր մտքում, իր սրտում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:
ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը: Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար:
«Ինձ համար դժվար է լինելու տալ բոլոր հարցերի պատասխանները, որ այսօր ունի մեր հանրությունը ԲՀԿ-ից, եւ ունեք նաեւ դուք՝ որպես ԲՀԿ անդամներ, կուսակցության նվիրյալներ: Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ ծանր պատասխանատվություն է Գագիկ Ծառուկյանից հետո ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»:
Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ արտահերթ համագումարը, որը, ինչպես հայտնի է՝ կայացել է փակ:
«Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ: Դուք քիչ հետո կընտրեք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, և կուսակցության ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է»:
«Վատ եմ գնահատում, իհարկե, շատ մտահոգիչ, ուրիշ պատասխան չունեմ»,- պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Ինձ չեն հասկանում։ Ինձնից վախենում են։ Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են։ Դե դու քո կերպարը փոխի։ Կփոխե՞ս։ Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի. ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` այ ժողովուրդ. իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա։
ԲՀԿ-ի ամենազորության փուչիկը պայթեց՝ իր հետ պայթեցնելով նաև բոլոր այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, ովքեր Հայաստանի փրկությունը կապում էին ԲՀԿ-ի հետ:
«Ղարաբաղյան հակամարտությունում, բացի միջնորդական առաքելությունից, Ֆրանսիան այլ նախաձեռնություններով է հանդես գալու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:
Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո ԲՀԿ-ի դեմ սկսված ճնշումների առաջին օրերին կանխատեսումներ էին հնչում, թե գուցե Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ «տեր կկանգնի» իր կողմից ստեղծված կուսակցությանը, որի հաջողությունները, ինչպես ինքն էր հայտարարել, ոգևորում էին իրեն:
Տեր-Պետրոսյանի այս երկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ցածրորակ քարոզչական հնարք, որի հաշվարկն այն է, թե մեր հասարակության հիշողությունը կարճ է, ճշմարտությունն էլ ոչ ոքի չի հետաքրքրում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով մահացած երեք անձանցից մեկը «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանն էր:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը արտահերթ համագումարում կհրաժարվի կուսակցության նախագահությունից, հավանաբար` կմնա որպես շարքային անդամ, իսկ կուսակցության ղեկավարումը կստանձնի Նաիրա Զոհրաբյանը: Վերջին շրջանում շրջանառվող այս լուրերն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումայնը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է սպասվում վաղը համագումարում:
Եթե հավատանք պաշտոնական վիճակագրության՝ Երևանում անշարժ գույքի գները անշարժացել են
Հայաստանի բրենդավորման թիմը շուտով կներկայացնի երկրի լոգոն և կարգախոսը
Եթե Հայաստանի երեք նախագահները տարիներ շարունակ կարողանում են իրար միջև կիսել քաղաքական դաշտը, ինչո՞ւ չպետք է կարողանան բնակվել կողք կողքի: Այդպես նաև ավելի հարմար կլինի տեխնիկական իմաստով և անհրաժեշտություն չի առաջանա ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալ կամ իրար ուղղված նամակներ գրել:
«Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների` ՀՀԿ-ԲՀԿ կարճատև փոխհրաձգության ընթացքում հայաստանյան իշխանությունն իրեն դրսևորեց` որպես ամուր և կոշտ ուժ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթի ուղերձներին:
Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը: Հիշեցնենք, որ կառավարությունը առաջարկով դիմել էր ԱԺ նախագահին՝ մի շարք օրինագծեր քննարկելու համար արտահերթ նիստ գումարելու նպատակով:
Իրականում Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի ելույթում ավելի շատ անանուն կամ, ինչպես ինքն ասաց, կոդավորված քննադատություն ուղղեց ընդդիմությանը, քան իշխանություններին:
Մարտի 1-ին Ազատության հրապարկում կայացած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայ Ազգային Կոնգրեսն ընդդիմության դաշտում կրկին միայնակ է մնացել և ժամանակ է պետք հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար։
«Այս ամենի վտանգավորության աստիճանը Հայաստանում գիտակցված է, լիբերալ գործիչները հասկանում են, որ Մոսկվան կվարվի այնպես, ինչպես հարմար կգտնի իր ազդեցությունը Կովկասում մեծացնելու նպատակով»:
«ՀՀ-ում ուշադիր պետք է հետևեն ռուսաստանյան զարգացումներին՝ դասեր քաղելու նպատակով, քանի դեռ ուշ չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց խորհրդային այլախոհ և քաղբանտարկյալ, ռուս իրավապաշտպան, հրապարակախոս, ներկայում՝ Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) թղթակից Ալեքսանդր Պոդրաբինեկը:
«Մենք շրջելով տարբեր երկրներ` լուսանկարեցինք հայկական գերեզմաններ, թվայնացրեցինք այդ գերեզմանների ամբողջ ինֆորմացիան և այն մաս առ մաս և՛ տեքստային, և՛ լուսանկարային տեսքով զետեղում ենք մեր կայքում` անընդհատ թարմացնելով այն»: