
ՀՀԿ-ում կադրային սով է

«ՀՀԿ-ն որքան էլ պնդում է, որ կադրային սով չունի, միևնույն է՝ նա կադրային սով ունի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը` մեկնաբանելով ՀՀԿ հայտարարությունը, որ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի իրենց թեկնածուն Տարոն Մարգարյանն է:
Ըստ նրա` միջին երևանցուց սկսած, վերջացրած նրանցով, ովքեր քաջատեղակ են Երևանի վիճակից, օբյեկտիվորեն փաստում են, որ մայրաքաղաքի վիճակը, մեղմ ասած՝ տխուր է: Ա.Սեդրակյանի կարծիքով` այդ պարագայում նույն թեկնածուին առաջ քաշելը կրկին փաստում է, որ ՀՀԿ-ն կրկին հույսը դնում է փորձված կադրերի, և ոչ թե՝ կատարվող փոփոխությունների տեսլականի վրա:
«Ամեն դեպքում այն բոլոր խոստումները, որ ինչ-որ իրավիճակ կփոխվի, և բարեփոխումներ կլինեն, նույն մարդկանց կոնտեքստի մեջ դառնում են խիստ անիրատեսական»,- նշեց Ա.Սեդրակյանը: