Մահացել է Արթուր Չիլինգարովը
Մահացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հատնում են ՌԴ Պետդումայի լրատվական ծառայությունից։
Հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Չիլինգարովը 85 տարեկան էր։
Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում։ Եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։
Չիլինգարովը Գյումրու պատվավոր քաղաքացի է, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ։